Հրդեհ` Կիևի կենդանաբանական այգու տարածքում
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենդանաբանական այգում երեկ հրդեհ է բռնկվել, հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Կիևի արտակարգ իրավիճակների վարչության տարածած հայտարարությանը:
Հրդեհը տարածվել է 60 քմ տարածքի վրա՝ կենդանիների ձմեռային կացարանի շինության ներսում: Հրդեհը բռնկվել է մեկհարկանի շինության տանիքում:
Նշվում է, որ բոլոր կենդանիները շտապ տարհանվել են:
Աղբյուրը հայտնում է, որ հրդեհը որոշ ժամանակ անց մարվել է: Տուժածներ և զոհեր չկան:
Հայտնի է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 4 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա և 23 հրշեջ:
Հասցված նյութական վնասն ու հրդեհի հնարավոր պատճառները պարզվում են իրավապահ մարմինների կողմից:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...