Նոր բախումներ պաղեստինցիների ու Իսրայելի միջև․ առնվազն 7 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել
Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին ուրբաթ օրը նորից բախումներ են տեղի ունեցել: Հաղորդվում է առնվազն 7 զոհի և 150 վիրավորների մասին: Ըստ պաղեստինյան կողմի՝ զոհերի թվում 16-ամյա անչափահաս կա և մեկ լրագրող:
Հազարավոր պաղեստինցիներ նորից փորձել են հատել սահմանը և գրոհել Իսրայելի սահմանապահ հենակետերը: Իսրայելի զինծառայողները արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել, ինչպես նաև կրակ բացել մարտական զենքերից:
Վերջին շրջանում սա արդեն երկրորդ անգամն է, երբ հազարավոր պաղեստինցիներ փորձում են «Վերադարձի մեծ արշավ» անցկացնել, ինչը դրդում է «Համաս» ռազմականացված խմբավորումը: Մարտի 30-ից մինչև հիմա մոտավորապես երեք տասնյակ պաղեստինցի է զոհվել:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Իսրայելին մեղադրել է անհամաչափ ուժ կիրառելու մեջ և կոչ արել հետաքննել միջադեպերը: Իսրայելը հերքում է մեղադրանքները:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...