Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաձգել է նախկին նախագահի կալանքը
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաձգել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կալանքը առնվազն մինչեւ ապրիլի 7-ը։ Այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը։
Globo–ի տվյալներով՝ իրավապահ մարմինները շարունակում են բանակցել նախկին նախագահի փաստաբանների հետ, որ համոզեն նրանց պաշտպանյալին կամավոր հանձնվել իշխանություններին։ Մի քանի լրատվամիջոցներ նշում են, որ Լուլա դա Սիլվան ցանկանում է ամեն կերպ ներկա գտնվել հանգուցյալ կնոջ հոգեհանգստի արարողությանը։
Նշենք, որ հինգշաբթի Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանը թույլատրել է Լուլա դա Սիլվային բանտում պահել կոռուպցիայի գործով մեղադրական դատավճռի իրականացման համար։ Սրանից հետո դատավոր Սերժիու Մորոն նրա ձերբակալման օրդեր է տվել՝ կոչ անելով քաղաքական գործչին մինչեւ ապրիլի 6-ը՝ ժամը 17.00–ը կամավոր հանձնվել ոստիկանությանը։ Նա դեռեւս չի ներկայացել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...