ԱՄՆ ազգային գվարդիան շարժվում է դեպի Մեքսիկայի հետ սահման
ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները շարժվել են դեպի Մեքսիկայի հետ սահման։ Այս մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ, ասվում է ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի ու Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի համատեղ հայտարարության մեջ Twitter-ում։
«Երեկոյան Ազգային գվարդիան շարժվել է դեպի ԱՄՆ հարավ-արևմտյան սահման՝ օգնելու սահմանապահ ծառայությանը։ Ներքին անվտանգության նախարարությունը սահմանի անվտանգության առումով խոցելի տեղեր է հայտնաբերել ու դիմել է Ազգային գվարդիային»,- հայտնել է Նիլսենը։
Ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ազգային գվարդիայի 2-4 հազար զինծառայող ուղարկել Մեքսիկայի հետ սահման։ Դրանից որոշ ժամանակ առաջ պետության ղեկավարը խոստացել էր խզել Մեխիկոյի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ ապօրինի միգրացիայի ու թմրադեղերի շրջանառության պատճառով։ Բացի դրանից, Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է եղել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։ Մարտի վերջին Կոնգրեսը հաստատել է 1․6 մլրդ դոլարի հատկացումը, չնայած ի սկզբանե բյուջեի նախագծում նախագահն այդ նպատակի համար 25 մլրդ դոլար էր պահանջել։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...