Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացել է «կոշտ» պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին
Ռուսաստանն անպայման «կոշտ պատասխան» կտա Ռուսաստանի քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներին, ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։
«Բնականաբար մենք ներկայիս ու ցանկացած նոր հակառուսական հարձակումը չենք թողնի առանց կոշտ պատասխանի։ Սակայն նախևառաջ մենք կցանկանայինք Վաշինգտոնին խորհուրդ տալ հնարավորինս արագ ազատվել այն պատրանքներից, որ մեզ հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով»,- ասվում է ԱԳն հայտարարության մեջ։
Գերատեսչությունից հավելել են, որ ճնշման մեթոդները չեն կարող Ռուսաստանին շեղել «ընտրված ուղուց» ու ընդամենը «ցուցադրում են դրված նպատակներին հասնելու ԱՄՆ անկարողությունը ու համախմբում ռուսական հասարակությունը»։
ԱՄՆ Ֆիննախը ապրիլի 6-ին համալրել է Ռուսաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց դեմ այսուհետ պատժամիջոցներ են սահմանված։ Այդ քաղաքացիների թիվը 26-ն է ։ Վաշինգտոնում պատժամիջոցները բացատրել են նրանով, որ նշված կազմակերպությունները ու ֆիրմաները եկամուտ են ստանում իրենց կառավարության ապակայունացնող գործունեությունից ու այսուհետ նշված անձիք նույնպես կզգան հետևանքները։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների եւ պաշտոնյաների դեմ


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...