Պուտինն աշխատանքից ազատել է ուժային գերատեսչությունների 11 գեներալների
Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել է Ներքին գործերի նախարարության, Պատիժների կատարման դաշնային ծառայության, Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետեւանքների վերացման նախարարության եւ Քննչական կոմիտեի տասնմեկ գեներալների: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում:
Կադրային փոփոխությունների պատճառների մասին չի հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նույն հրամանագրով նախագահը նոր նշանակումներ է կատարել Ներքին գործերի նախարարությունում եւ Քննչական կոմիտեում: Մի քանի մարդ ՔԿ նախագահին առընթեր հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոններ են զբաղեցրել, որոնց թվում են Ալեքսանդր Լավրովը, ով վարում է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գործը, որը մեղադրվում է «7-րդ ստուդիայում» յուրացումների կազմակերպման մեջ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...