Instagram-ի «վատ մայրիկը» պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին
Ամերիկացի ֆիթնես-բլոգեր Սիա Կուպերն Instagram-ում պատասխանել է քննադատների հարձակումներին, որոնք «վատ մայր» են անվանել իրեն:
Երկու երեխաների մայրը բողոքել է, որ իրեն անընդհատ քննադատում են սխալ պահվածքի համար:
«Եթե ինձ մի ցենտ տային ամեն անգամ «վատ մայր» կոչելու համար, ես շատ հարուստ կլինեի», - նշել է նա:
Կնոջ խոսքով՝ հետևորդները քննադատել են իրեն հղիության ընթացքում ֆիթնես մարզումներ անելու, գինի խմելու և նույնիսկ մոտոցիկլետներ հավաքելու հոբբիի համար: Դրանից բացի, մարդիկ անընդհատ անհեթեթ պահանջներ են ներկայացնում իրեն:
Պատասխանելով քննադատողներին՝ կինն իր ձեռքի ու որովայնի վրա գրել է «Վատ մայր» (Bad Mom) բառակապակցությունը, ինչպես նաև՝ գինու շշով լուսանկարվել երեխաների հետ: Վերջիններս, իրենց հերթին, կադրում ներկայացել են կոնֆետ ուտելով և պլանշետով խաղալով:
Գրառման վերջում բլոգերը հավելել է, որ ծնողները չեն կարող երեխաների դաստիարակության խնդրի ճիշտ լուծում ունենալ:
«Այն ամենը, ինչ աշխատում է մի ընտանիքում, կարող է չաշխատել մեկ այլ ընտանիքում», - գրել է Կուպերը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...