Թրամփը կարգադրել է Ազգային գվարդիան ուղարկել պահպանելու Մեքսիկայի սահմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, որով թույլ է տրվում Ազգային գվարդիան օգտագործել Մեքսիկայի սահմանի պահպանության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պաշտպանության նախարարը ներքին անվտանգության նախարարությանը պետք է աջակցի հարավային սահմանների անվտանգության ապահովման եւ այլ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման գործում, որոնք կոչված են կանգնեցնելու մեր երկիր մահացու թմրամիջոցների, մաքսանենգության, ավազակների եւ այլ հանցագործների, ինչպես նաեւ ապօրինի ներգաղթյալների հոսքը: Պաշտպանության նախարարը պետք է պահանջի Ազգային գվարդիայի զինծառայողների օգտագործումը այս առաքելությանն օգնելու համար»,- նշված է հուշագրում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության եւ ներքին անվտանգության նախարարություններին հանձնարարել էր Ազգային գվարդիային ներգրավել սահմանների պահպանությանը, ինչը Մեքսիկայում բացասական արձագանք էր հարուցել:
Ազգային գվարդիան ԱՄՆ զինված ուժերի տեսակներից մեկն է: Այն գործում է կրկնակի ենթակայությամբ՝ դաշնային իշխանությունների եւ յուրաքանչյուր կոնկրետ նահանգի իշխանությունների: Անհրաժեշտության դեպքում Ազգային գվարդիան ներգրավվում է տարերային աղետների հետեւանքների վերացմանը, հազվադեպ՝ խոշոր անկարգությունների ճնշմանը: Ազգային գվարդիայի ծառայողները կարող են ուղարկվել ռազմական գործողությունների գոտիներ:
Մեքսիկայի տարածքից ԱՄՆ ապօրինի ներգաղթյալների թափանցման կանխումը Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...