Հարբած ռուս կինը Դուբայում կծել է ոստիկանին եւ գլխով կոտրել նրա մեքենայի ապակին
Երիտասարդ ռուս զբոսաշրջիկ կինը Դուբայում սկանդալ է սարքել ու հայտնվել ամբաստանյալի աթոռին: Նա հարբած վիճակում հարվածել ու կծել է կին ոստիկանին, ինչպես նաեւ գլխով կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին, հաղորդում է Gulf News-ը:
Հյուրանոցում ծեծկռտուքի ահազանգ ստանալով ոստիկանական ջոկատը ժամանել է դեպքի վայր, որտեղ իրավապահները հայտնաբերել են իրար հետ հարաբերություններ պարզող երկու կանանց:
Երբ ոստիկանը փորձել է հանդարտեցնել ռուս կնոջը՝ նրան ձեռնաշղթաներ հագցնելով, վերջինս սկսել է դիմադրել, հարվածել է ոստիկանի դեմքին ու կծել նրան:
Կին ոստիկանին օգնության են հասել գործընկերները: Նրանց հաջողվել է հարբած կնոջը նստեցնել մեքենան, սակայն նա սկսել է գլխով հարվածել մեքենայի ապակուն այնքան, մինչև կոտրել է այն։
Դատարանում ռուս կինը հայտարարել է, որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ չի ցանկացել հարձակվել ոստիկանի վրա: նա նշել է, որ չի կծել ոստիկանին, միայն հրել է, բայց խոստովանել է, որ կոտրել է ավտոմեքենայի ապակին, որի համար ներողություն է խնդրել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...