Նոր «առևտրային պատերազմ». Չինաստանը մինչև 25% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 128 ապրանքի համար
Չինաստանի իշխանությունները մաքսատուրքեր են սահմանել Միացյալ Նահանգներից ներկրվող 128 անուն ապրանքատեսակի՝ այդ թվում նաև մրգերի ու մսամթերքի համար:
Ինչպես նշում է rt.com-ը, Պեկինը դա անում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ Չինաստանից ալյումինի և պողպատի ներկրման համար 10% և 25% մաքսատուրքերի սահմանմանն ի պատասխան: Բացի այդ, ԱՄՆ նախագահը մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող հագուստի, էլեկտրոնիկայի ու 100-ից ավելի այլ ապրանքների համար: Ընդհանուր առմամբ, Թրամփը Չինաստանի համար սահմանել է 60 մլրդ դոլարի մաքսատուրք:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա երկրի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում ասվում է, որ Չինաստանը, ելնելով սեփական շահերից, 15-25% մաքսատուրք է սահմանում ԱՄՆ-ից 128 անուն ապրանքի ներկրման համար:
Ոլորտի փորձագետներն ահազանգում են, որ երկու պետությունների գործողությունների հետևանքով կարող է նոր «առևտրային պատերազմ» սկսվել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...