Ո՞րտեղ են ապրում ամենահարուստ եվրոպացիները
Լոնդոնի արեւմտյան թաղամասերի բնակիչը վեց անգամ ավելի հարուստ է միջին եվրոպացուց, իսկ ամենաաղքատ եվրոպացիները ապրում են Բուլղարիայի հյուսիս-արեւելքում: Սրանք Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած ուսումնասիրության արդյունքներն են, հաղորդում է RFI-ն:
Eurostat-ը հետազոտություններ է անցկացրել 28 երկրներից յուրաքանչյուրի տարածաշրջանում` որպես հիմք ընդունելով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հաշվարկը: Միեւնույն ժամանակ, տնտեսագետները հաշվի են առել յուրաքանչյուր երկրում գների մակարդակը, այսինքն` բնակչության գնողունակությունը:
Արդյունքում պարզվել է, որ Արեւմտյան Լոնդոնի բնակչի գնողունակությունը 611 տոկոսով ավելի է, քան միջին եվրոպացունը: Երկրորդ տեղում` Լյուքսեմբուրգի բնակիչներն են, որոնց կենսամակարդակը միջինից 257 տոկոսով ավելի է, իսկ երրորդ տեղում՝ հարավ-արեւելյան ափին բնակվող իռլանդացիներն են (միջինից 217 տոկոսով ավելի):
ԵՄ-ի ամենաաղքատ շրջանները Բուլղարիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող երեք շրջաններն են եւ Ռումինիայի հյուսիս-արեւելքը: Վիճակագրությունը ներառում է նաեւ Մայոտտա կղզին, որը գտնվում էր Հնդկական օվկիանոսում, սակայն Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտն է համարվում: Այն Ֆրանսիայի եւ Եվրամիության ամենաաղքատ տարածաշրջանն է:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է