Թուրքիայի իշխանությունները կարող են պատերազմական վիճակի պատրվակով չեղարկել հանրաքվեի անցկացումը. թուրք պատգամավոր
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները կարող են պատերազմական վիճակի պատրվակով չեղարկել ապրիլի 16-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը:
Ինչպես հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը՝ Հալաչօղլուն նշել է, որ իշխանություններն ու հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ վախեր ունեն հանրաքվեի հետ կապված, ինչի պատճառով էլ ակնհայտ սպառնում են սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկել պատրաստվող զանգվածին՝ համեմատելով նրանց ահաբեկիչների ու հեղաշրջման փորձի մասնակիցների հետ:
«Մանիսայում գնում ասում է՝ եթե «Ոչ» քվեարկեք՝ քաղաքացիական պատերազմ կսկսվի: Այսինքն՝ ինչ, դու դեմ քվեարկողներին վաղը մյուս օր սպանելո՞ւ ես: Շատ մեծ տագնապ կա, շատ», - ասել է ազգայնական պատգամավորը:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...