Թուրքիայի վարչապետը խոստացել է
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ հեռախոսազրույցում խոստացել է Իրաքում ռազմական գործողություններ չսկսել առանց Բաղդադի համաձայնության, նշված է ալ Աբադիի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայտարարության համաձայն՝ Յըլդըրըմը հաստատել է «Իրաքի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ համաձայնության բացակայությունը Իրաքի տարածքում ՔԱԿ գրոհայինների դեմ գորոծողություններ անցկացնելու մասին»: «Մենք ցանկանում էինք ասել, որ որեւէ գործողություն չենք անցկացնի առանց Իրաքի կառավարության համաձայնության, եւ մենք նկատի չունեինք, որ նրանց հետ համաձայնության ենք եկել»,- հայտարարության մեջ մեջբերված է թուրք վարչապետի խոսքը:
Ալ Աբադին իր հերթին շեշտել է, որ սահմանը իրաքյան ուժերի վերահսկողության ներքո է, եւ Բաղդադը դեմ է սահմանով գորհայինների ցանկացած անցմանը Իրաքի տարածքից Թուրքիա:
Թուրքիայի վարչապետը նաեւ ողջունել է ահաբեկչական խմբավորումների դեմ Իրաքի հաղթանակը եւ Էրբիլում ու Սուլեյմանիեում օդանավակայանների բացումը, ինչպես նաեւ հավելել է, որ Թուրքիան հաստատել է Իրաքի Քուրդիստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման որոշումը:
Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան Իրաքի Քուրդիստան ինքնավար շրջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնում է մարտի 23-ից:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ Անկարան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե Իրաքը չի կարողանում Սինջարն ինքնուրույն մաքրել Թուրքիայում արգելված ՔԱԿ-ից: Ավելի վաղ Էրդողանը նաեւ սպառնացել էր Սինջարի դեմ հանկարծակի ռազմական գործողությամբ, եթե Իրաքի կառավարությունը «չցրի» ՔԱԿ ջոկատները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի