Աման Տուլեեւը ներողություն է խնդրել ոչ թե ժողովրդից, այլ Պուտինից
Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւը Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի համար ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: .
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, դուք անձամբ զանգահյարել եք ինձ: Մեծագույն շնորհակալություն ձեզ մեկ անգամ եւս: Անձամբ ձեզնից ներողություն եմ խնդրում կատարվածի համար»,- ասել է նա Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
«Եւ երբ ես զանգ ստացա, որ զոհվել է իմ զարմուհին, ես արդեն ամեն ինչ հասկացա, բայց կրկին ձեզ չզանգահարեցի, քանի որ պատկերն արդեն գրեթե ամբողջովին պարզ էր: Իսկ մնացածը, ինչպես դուք շատ լավ ասացիք՝ ամենաթողություն, թողտվություն եւ հանցագործություն է»,- ավելացրել է նա:
Տուլեեւը նաեւ Պուտինին ասել է, որ Կեմերովոյի կենտրոնում ինքնաբուխ հանրահավաք է տեղի ունենում:
Պատասխանելով Տուլեեւի հնարավոր պաշտոնանկության մասին հարցին, Պուտինն ասել է, թե նախ պետք է ճշտել, թե ով եւ ինչքան է մեղավոր:
Top-News.am


















































Կեմերովոյի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո հրաժարական տված Աման Տուլեևը նոր պաշտոն է ստացել
Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել
«Վազում էին, ինձ թվաց ֆիլմից են ուշանում...». Կեմերովոյում հրդեհի ժամանակ հայ մարզիկը երեխաների է փրկել
Կեմերովոյում անհետ կորածների թիվը դեռ չեն հրապարակի
Ռուսաստանում սգո օր է
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է