Ապագայի աշխարհի ամենաուժեղ բանակները
2030 թվականին Հնդկաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Չինաստանը կունենան ամենահզոր ռազմական ուժերը մոլորակի վրա: Այս մասին ամերիկյան The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է փորձագետ Ռոբերտ Ֆարլին, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
Ընդ որում, լրագրողը ԱՄՆ բանակը «ոսկե ստանդարտ» է համարում, քանի որ այն ռազմական գործողությունների հսկայական փորձ, տպավորիչ բյուջե, հետախուզության եւ հարվածներ հասցնելու համար բազմաթիվ անօդաչուներ ունի: Ռուսական զինված ուժերն իրենց հերթին ծանր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծանր շրջան են ապրել, գրում է հեղինակը: Սակայն պատշաճ ֆինանսավորման շնորհիվ նրանք վերածնվեցին եւ այժմ «վախեցնում են հարեւաններին իրենց չափերով եւ պատրաստվածության»:
«2030 թվականին ռուսական բանակը կշարունակի մահաբեր ուժ լինել, սակայն, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ կունենա: Տեխնոլոգիաների հասանելիությունը ապագայում լուրջ խնդիր կարող է դառնալ»,- գտնում է փորձագետը:
Միեւնույն ժամանակ, Ֆարլին նշում է, որ ներկայումս Չինաստանն ու Հնդկաստանը արդեն իսկ ունեն սպառազինության գրեթե բոլոր տեսակները, որոնց բնութագրերը մինչեւ 2030 թվականը կբարելավվեն: Բացի այդ, հոդվածում նշվում է, որ եվրոպական երկրներից հզոր զինված ուժերը կպահպանի միայն Ֆրանսիան:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է