Ռուսաստանը խոստանում է հակադարձել իր դիվանագետների արտաքսմանը
Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ 14 երկրներ, Ուկրաինան և Կանադան հայտարարել են ընդհանուր առմամբ հարյուրից ավելի ռուս դիվանագետների արտաքսման մասին` ի պատասխան ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման։
Կրեմլը խոստացել է հակադարձել «փոխադարձության սկզբունքով»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ երկրների կողմից ռուս դիվանագետների արտաքսումը «անբարյացկամ» գործողություն է անվանել՝ խոստանալով արձագանքել:
Նախարարության մարտի 26-ի հայտարարության մեջ ասված է, թե արտաքսումը չի օգնի «գտնել մեղավորներին» Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման գործում:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը Թվիթերում գրել է, որ սա ռուսաստանցի ծառայողների ամենամեծ արտաքսումն է Միացյալ Նահանգների պատմության մեջ:
Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում: 66-ամյա Սերգել Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում:


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է