ՌԴ պատգամավորը կասկածի տակ է դրել Իլհամ Ալիեւի կրթվածության մակարդակը
Նման հայտարարությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուլացրեց իր դիրքերը միջազգային հարթակում: Այս մասին մարտի 26–ին՝ Հայաստանի խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին հայտարարությունը:
«Այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, արվել է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով այդ երկում առաջիկա ընտրությունները: Սակայն այդ հայտարարությունը քաղաքական եւ պատմական տեսանկյունից որեւէ քննադատության չի դիմանում: Հասկանալի չէ, թե ինչպես որեւէ մեկը կարող է լուրջ վերաբերվել այդպիսի հայտարարություններին»,–ընդգծել է պատգամավորը՝ պատմելով մի հետաքրքրական պատմություն։
Այսպես, շատ տարիներ առաջ, երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը Հռոմում բանակցությունների պաշտոնական մասի ավարտից հետո, հոգնած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների աներեսությունից, հայտարարել է նրանցից մեկին, որ շատ է զայրացել, որ Հռոմում տեսել է Հռոմեական Կայսրության քարտեզը, որտեղ նկատել է, որ այն տարածքների վրա, որ միշտ իրենցն են համարել, գրված է «Մեծ Ադրբեջան»: Դա երեկոյան էր, իսկ հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամները բանակցությունների էին եկել բարկացած, քանի որ գնացել էին տեսնելու, որ Հռոմեական Կայսրության քարտեզի վրա ամենուր գրված է Մեծ Ադրբեջան, սակայն տեսել էին, որ բոլոր տեղերում գրված է եղել Մեծ Հայք»,–պատմել է ռուս պատգամավորը:
Կոստանտին Զատուլինի կարծիքով, Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը կապված են նրա ստացած կրթության որակի հետ: Ուստի նա խնդրել է հայկական լսարանին լուրջ չվերաբերել այդպիսի հայտարարություններին։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է