Եվրամիությունը Ռուսաստանից իր դեսպանին հետ է կանչում
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը Բրյուսելում Եվրամիության երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ գագաթնաժողովում որոշում է ընդունվել Ռուսաստանում ԵՄ դեսպանին հետ կանչելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դրանից զատ, աղբյուրը հաստատել է, որ Եվրամիության որոշ երկրներ, հնարավոր է, «Սկրիպալի գործի» հետ կապված ռուսաստանցի դիվանագետներին արտաքսեն՝ հետեւելով բրիտանական իշխանությունների օրինակին:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային անգիտակից վիճակում հայտնաբերել էին Սոլսբերիում: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ Սկրիպալին թունավորել էին խորհրդային «Նովիչոկ» ծրագրի շրջանակում մշակված նյութով:
Բրիտանական իշխանությունները որոշել էին երկրից արտաքսել ռուսաստանցի 23 դիվանագետի, ինչպես նաեւ սառեցնել Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկկողմ շփումները: Մոսկված հայելային միջոցառումներ էր ընդունել եւ հայտարարել բրիտանացի 23 դիվանագետի արտաքսման մասին, հետ էր կանչել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսություն բացելու թույլտվությունը եւ հայտարարել Բրիտանական խորհրդի աշխատանքի դադարեցման մասին:


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը