Գիտնականներին հաջողվել է որոշել Սկրիպալին թունավորած նյութը
Մեծ Բրիտանիայի առաջատար գիտնականները հաստատել են, որ քիմիական նյութը, որով թունավորել են նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը, եղել է «Նովիչոկ» մարտական տեսակի նյարդային թույների խմբի կազմում: Այս մասին Բրյուսելում ԵՄ ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Նա նաեւ հայտարարել է, որ քիմիական նյութը ստեղծվել է Ռուսաստանի կողմից, որը այն կիրառում է «պետական սպանությունների» եւ որոշ դավաճանների «դիտարկում է որպես օրինական թիրախ` սպանության համար»:
«Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հաստատել են, որ չկա այլ ճշգրիտ բացատրություն, քան այն, որ Ռուսաստանը պատասխանատու է (այս դեպքի համար)»: Երեք երկրների ղեկավարները Ռուսաստանի գործողությունների արձագանքին համաձայնել են Եվրոպայից ուժեղ ուղերձի հղման կարեւորության մասին եւ պայմանավորվել են մոտակա օրերին սերտ կապեր պահպանել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը