ԱՄՆ դատախազները դադարեցրել են քրեական հետապնդումը Էրդողանի թիկնապահներից 11-ի դեմ
Միացյալ Նահանգների դաշնային դատախազները դադարեցրել են քրեական հետապնդումը Թուրքիայի նախագահի 15 թիկնապահներից 11-ի նկատմամբ, որոնց ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ ցուցարարներին ծեծի ենթարկելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի, ամերիկացի դատախազները դեռ անցած նոյեմբերին են միջնորդություն ներկայացրել թիկնապահներից 4-ի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ևս 7-ի մեղադրանքներն էլ հանվել են փետրվարին՝ այժմ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցի նախօրեին:
Թերթի հետ զրույցում քննությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստիացրել են, թե որոշումը կայացվել է ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ՝ բավարար ապացույցներ չգտնելու հիմքով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը խստիվ դատապարտել ու լուրջ սկանդալ էր որակել իր թիկնազորին մեղադրանք առաջադրելու՝ ամերիկյան դատարանի որոշումը:
Դիվանագիտական սկանդալը ծագել էր անցած տարվա մայիսին Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ, երբ նրա թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը