Ձերբակալել են Վիտասին
Հարբած Վիտասը հրաձգություն է սկսել Ռուբլյովսկի մայրուղու վրա։ «Դնին» գրում է, որ արտիստը կրակ էր բացել իր սեփական տան բակում։ Պատահարի մասին ականատեսները հայտնել են ոստիկանությանը։ Հարևանները վստահեցնում են, որ Վիտասը հարբած էր։ Նա իբրև թաքնվել էր իր տանը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը։
Արդյունքում երգչին տեղափոխել են տեղամաս։ Նրան առաջարկել են բժշկական հետազոտություն անցնել. ըստ ամենայնի, իրավապահները կասկածել են, որ Վիտասը ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ է գտնվում։ Թեստի անցկացումից երգիչը հրաժարվել է։ Ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման մասին արձանագրություն։ Երգչին ազատ են արձակել, որից հետո, ինչպես նա ինքն է հայտնել, նա սկսել է կրակել ագռավների վրա։
Հավանաբար Վիտասը ստիպված է լինելու խոշոր տուգանք վճարել։ Ամենայն հավանականությամբ, Վիտասին մեղադրել են խուլիգանության մեջ։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...