Պոռնոդերասանուհին պատմել է Թրամփի հետ սեքսի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված սկանդալը դեռ շարունակվում է։
Հիշեցնենք, որ 38-ամյա դերասանուհին դրամահավաք է սկսել համացանցում քրաուդֆանդինգի միջոցով ու արդեն 200 հազար դոլար է հավաքել, որպեսզի Թրամփին վերադարձնի լռության համար նրա վճարած գումարը։

Ըստ պայմանագրի՝ դերասանուհին պետք է լռեր Թրամփի հետ սեքսի մասին՝ դրա դիմաց ստանալով 130 000 դոլար։ Բայց, հասկանալով, որ այդ պատմության մասին խոսելով ավելի շատ գումար կարելի է վաստակել, Սթորմին, որը հավաստիացնում է, որ իրեն սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, որոշել է խզել պայմանագիրը։
Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը դատի է տվել պոռնոդերասանուհուն՝ պետության ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին տեղեկությունները հրապարակելու համար։
TMZ-ի փոխանցմամբ՝ փաստաբանը Քլիֆորդից պահանջում է 20 մլն դոլար որպես փոխհատուցում՝ չհրապարակման մասին կնքված պայմանագրի խախտման 20 դեպքերի համար, յուրաքանչյուր դեպքը գնահատվում է մեկ միլիոն՝ ըստ այդ նույն պայմանագրի կանոնների։ Հայցի մանրամասները այս պահին հայտնի չեն։
Իր հերթին NEWS.com.au-ն հայտնում է, որ պոռնոդերասանուհին անցել է ստուգում ստի դետեկտորով, որը հաստատել է ԱՄՆ նախագահի հետ սեքսի մասին նրա հայտարարությունների հավաստիությունը։
Ստուգումն իրականացվել է InStyle ամսագրի օգնությամբ, որին տված հարցազրույցում Դենիելսը պատմել է Թրամփի հետ ինտիմ կապի մասին։ Դերասանուհին ստուգումն անցել է դեռ 2011-ին, սակայն մամուլն այդ մասին միայն հիմա է իմացել։ Դատելով թեստի արդյունքներից՝ Սթորմիի պատմության հավաստիությունը 99 տոկոս է։ Պոռնոդերասանուհին պատմել է, որ նախագահի հետ սեքսով է զբաղվել՝ նշելով, որ երկուսն էլ սեքսի ժամանակ չեն պաշտպանվել։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...