Ուկրաինան կալանավորել է«Գազպրոմ»-ի բոլոր ակտիվները
Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական «Գազպրոմ»-ի բոլոր ակտիվները արդեն բռնագրավվել են պետական բյուջեի օգտին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, հաղորդում է ukrinform.ru-ն:
Նա նշել է, որ բռնագրավվել է ավելի քան 100 միլիոն գրիվեն: Նախատեսվում է եւս վեց միլիարդ դոլար բռնագրավել:
«Կարող եմ ասել, որ Արդարադատության նախարարությունը «Գազպրոմից» եւս 6 միլիարդ դոլար կբռնագանձի Ուկրաինայի դատարանի որոշման հիման վրա` հակամենաշնորհային կոմիտեի նախաձեռնությամբ բյուջեի օգտին տուգանք վճարելու մասին: Մենք արդեն բռնագանձել ենք միջոցների մի մասը, այն ամենը, ինչ պատկանում էր Ուկրաինայի տարածքում «Գազպրոմ»-ին նկարագրվել է, կալանավորվել է եւ բռնագանձվել է պետական բյուջե: Դա 100 միլիոն գրիվենից ավել է, ինչը արդեն հայտնվել է Ուկրաինայի բյուջեում», - ասել է Պետրենկոն:
Արդարադատության նախարարությունը կհամագործակցի գործընկերների հետ այլ որոշումների վերաբերյալ, որպեսզի ստիպի Ռուսաստանին մինչեւ վերջին կոպեկը վճարել բոլոր պարտքերը, որոնք այսօր կան: Ինչպես նշել է նախարարը, «խոսքը մո 8,5 միլիարդ գրիվենի մասին է»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը