Թրամփը ծրագրում է հասնել թմրավաճառների համար բարձրագույն պատժաչափի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկուշաբթի ներկայացնել, այսպես կոչված, Միացյալ Նահանգներում ափիոնային ճգնաժամի դեմ պայքարի նոր ծրագիրը, որի համաձան՝ կքննարկվի նաեւ թմրավաճռների համար բարձրագույն պատժաչափի հարցը: Այս մասին լրագրողների հայտնել է Սպիտակ տան ներքին անվտանգության հարցերով տնօրեն Էնդրյու Բրեմբերգը, հայտնում է Politico-ն:
«Արդարադատության նախարարությունը կփորձի հասնել թմրավաճառների համար բարձրագույն պատժաչափին»,- ասել է նա: Նշվում է, որ Թրամփը այս մասին կհայտարարի երկուշաբթի Նյու Հեմփշիր նահանգում ելույթ ունենալիս, որը ԱՄՆ-ում ափիոնայինների գերդոզավորման հետեւանքով մահացությամբ երրորդ տեղն է զբաղեցնում:
Ափիոնային ճգնաժամը, որը համարում են ԱՄՆ առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկը, սկիզբ է առել 1990-ական թվականներից, սակայն մինչեւ հիմա թմրամիջոցների դեմ պայքարի միասնական ռազմավարություն չի մշակվել: Բժշկական STAT պարբերականի գնահատմամբ՝ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ԱՄՆ-ում հաջորդ 10 տարիներին ափիոնայինների գերդոզավորումից կարող է մահանալ մոտ 500 հազար մարդ: 1980 թվականից մինչեւ հիմա գրեթե նույնքան ամերիկացիներ են մահացել մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի հետեւանքով:
2017-ի գարնանը Թրամփը կարգադրել էր երկրում ափիոնային ճգնաժամի դեմ պայքարի ԱՄՆ նախագահական հանձնաժողով ստեղծել, իսկ հոկտեմբերի 26-ին ափիոնային ճգնաժամին տվել էր առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի կարգավիճակ, ինչը նախատեսում է թմրակախվածություն ունեցողներին օգնության ցուցաբերման համալիր միջոցառումների ընդունում եւ պայքար սեւ շուկայում այս խմբի թմրամիջոցների տարածման դեմ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը