Անկարան շահագրգռված է Ս-400-ի արագ մատակարարմամբ, Ռուսաստանը խոստացել է արագացնել գործընթացը
Անկարան շահագրգռված է ռուսական Ս-400-ի զենիթահրթիռային համակարգերի արագ մատակարարմամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Իհարկե, ինչպես մյուս բնագավառներում, մեր ռազմատեխնիկական համագործակցությունը մեծ նշանակություն ունի, մասնավորապես, սիրիական կարգավորման հարցում, կարծում եմ՝ նկատելի է, որ ռազմական գերատեսչությունների միջեւ երկխոսությունը լավ է ընթանում, - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից արդյունքների շուրջ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կատարել ենք Ս-400–ի մատակարարման առաջին քայլը, եւ, իհարկե, մեր բանակցությունները փորձագիտական մակարդակում շարունակվում են, ամենակարեւորը, կա համաձայնագիրը, հուշագիրը, ստորագրությունները դրվել են մեր երկրների նախագահների կողմից: Առաքումների արագ իրականացումը մեր շահերից է բխում», - հավելել է Չավուշօղլուն:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դրականորեն է արձագանքել Թուրքիայի խնդրանքին՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման հարցով:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը