Մահացել է Սթիվեն Հոքինգը
Մահացել է աշխարհահռչակ անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Ուիլյամ Հոքինգը, 77 տարեկանում, հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:
Գիտնականը մահացել է չորեքշաբթի վաղ առավոտյան Քեմբրիջի իր տանը, հայտնում է The Guardian-ը:
Համատեղ հայտարարությամբ Հոքինգի զավակները նշել են, որ իրենց հայրը «մեծագույն գիտնական եւ արտասովոր մարդ էր, ում աշխատանքը եւ ժառանգությունը երկար տարիներ կապրեն»:
Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր, գիտության հայտնի տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ, որից, Մեծ պայթյունի տեսության համաձայն, այն, անընդհատ ընդարձակվում է:
Երբ Հոքինգը 22 տարեկան էր, նրա մոտ ախտորոշել են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Բժիշկներն այդ ժամանակ համարում էին, որ նրան 2-3 տարվա կյանք է մնացել: Նրանց կանխատեսումները, սակայն, չարդարացան, գիտնականը շարունակել է գիտական աշխատանքը, 2 անգամ ամուսնացել է եւ 3 երեխաների հայր դարձել:
Նույնիսկ ամբողջությամբ հաշմված, Հոքինգն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, զեկույցներով հանդես եկել՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը