Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռու Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն Հայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրը Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին Լեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը Քամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերի

Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռուԵթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվենՀայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրըԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքըՌոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհըԱնկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովըՔամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերումՇատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականըՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանինՄունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերիՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինՎ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումինՌոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքըԼուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել ՈւկրաինաԿարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. ԹրամփԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհերԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանՀորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինիՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով «Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստելՍպասվում է կարճատեւ անձրեւՀայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանըԱյս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը հարվածել են իրարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»
Աշխարհ

Ռուս ընտրողները կանգնած են դժվար ընտրության առաջ՝ Վլադիմիր Պուտի՞ն, թե՞ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանում մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում այլ արդյունքների հեռանկար, քան Վլադիմիր Պուտինի իշխանության ևս 6 տարին է, չի երևում: Չնայած նրան, որ ընտրությունների արդյունքները կասկած չեն առաջացնում, ՌԴ նախագահը ջանքեր է գործադրում մարդկանց քաղաքականությամբ հետաքրքրվածությունը մեծացնելու ուղղությամբ, գրում է The Independent-ը:


Լրատվամիջոցը գրում է, որ Պուտինն իր նախընտրական քարոզարշավն անցկացնում է միայն իր իսկ պայմաններով: Նա սահմանափակել է արտաքին աշխարհի հետ շփումները, հանրային վայրերում հազվադեպ է հայտնվում, չի մասնակցում հեռուստատեսային բանավեճերին և ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց տալու փոխարեն՝ վավերագրական ֆիլմերում նկարահանվել է նախընտրում: Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ կարողացել է նաև խուսափել քաղաքականության մասին իրական քննարկումներից:

Ժողովրդին ուղղված նրա ուղերձից միակ հստակ տեսլականը, որ երկրի բնակիչները կարող էին ստանալ, այն էր, որ իրենց ապագան լինելու է «միջուկային և ռազմականացված»:

Ռուսները դեռ պետք է դադարեն Վլադիմիր Պուտինին սիրահարված լինել: Նա, իշխանության գալով, կարողացավ ամրապնդել իրավիճակը ծանր տնտեսական ճգնաժամից դուրս եկող երկրում և շատ քաղաքացիների վերադարձրեց իրենց աշխատանքն ու արժանապատվությունը: Միևնույն ժամանակ, նա խրախուսեց իր երկրի բնակիչներին իրենց «քթները չմտցնել մրցակցային քաղաքականության մեջ» և կենտրոնանալ իրենց կարիերաների և գումար վաստակելու վրա: Բայց երկու տասնամյակ անտարբերություն սերմանելուց հետո ՌԴ նախագահը խնդրի է բախվել: Այժմ նրան պետք է, որ բնակիչները վերագտնեն քաղաքականությամբ իրենց հետաքրքրվածությունը:


Դա անհրաժեշտ է ոչ թե նրա ընտրվելը երաշխավորելու համար, այլ վստահության ծանրակշիռ քվե ստանալու համար: Դա, համաձայն բազմաթիվ աղբյուրների, նշանակում է 70 տոկոս ընտրական մասնակցության դեպքում մոտ 70 տոկոս ձայն:


Այդ նպատակով Պուտինի թիմը փորձել է մրցակցության և ինտրիգների տպավորություն ստեղծել: Նրանք կառավարելի «ընդդիմությունը» համալրել են նոր դեմքերով: Դրանցից մեկը կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է, մյուսը՝ Քսենիա Սոբչակը, որը, չնայած մեղադրանքներին, պնդում է, որ չի համաձայնեցրել իր որոշումը Կրեմլի հետ: Նախագահի թեկնածու առաջադրվելու նրա որոշումը մասնավորապես ծաղրի է արժանացել Պուտինի առաջատար քննադատներից մեկի՝ Ալեքսեյ Նավալնիի կողմից, ում արգելել են մասնակցել նախագահական ընտրություններին: Իրապատում շոուների նախկին աստղ Սոբչակը Կրեմլին տվել է այն, ինչ նրան անհրաժեշտ էր՝ շոուներ: Փետրվարի 27-ին, մասնավորապես, նա կյանք հաղորդեց ձանձրալի հեռուստատեսային բանավեճերին՝ ջուր շփելով մեկ այլ թեկնածու՝ Վլադիմիր Ժիրինովսկիի վրա: Այս քայլը հավանաբար գոհացրել է նախագահական աշխատակազմին. «բանավեճը» դիտել է ռեկորդային թվով հանդիսատես:


Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ամբողջ թափով ընթանում է ընտրողների մասնակցության թիվը մեծացնելու գործողությունը: Որոշ շրջաններում առաջարկվելու է քաղցկեղի անվճար ստուգում, որոնց արդյունքները հնարավոր կլինի ստանալ ընտրությունների օրը տեղի դպրոցներում, որոնք գործելու են որպես ընտրատեղամասեր:


Մեկ այլ ծրագրով փորձ է արվելու մոբիլիզացնել երիտասարդ ընտրողներին՝ լավագույն «ընտրությունների սելֆի»-ի համար սմարթֆոններ առաջարկելով: Ընտրողների մասնակցությունն ապահովելու հիմնական միջոցը լինելու են մեխանիկական միջամտությունները, ինչպես, օրինակ, պարտադրված քվեարկությունը Կրեմլի վերահսկողության տակ գտնվող հաստատություններում՝ պետական կորպորացիաներում, համալսարաններում, հիվանդանոցներում:


Ռուսաստանի իշխանությունների առաջ մեկ խնդիր է դրված՝ ինչպես հասնել մասնակցության թիրախային թվին՝ առանց խոշոր սկանդալի: Լրատվամիջոցը նշում է, որ «Լևադա կենտրոն»-ի անցկացրած հարցման համաձայն՝ բնակչության 30 տոկոսից քիչն է մտադիր մասնակցել ընտրություններին: