«Անհեթեթություն դուրս տվող» Պեսկովը պատասխանել է Պուտինի քննադատությանը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Վլադիմիր Պուտինի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը, գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ Պուտինը NBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Պեսկովը երբեմն անհեթեթություն է դուրս տալիս»:
Պեսկովը նշել է, որ նախագահի հետ աշխատանքը միշտ էլ ուղեկցվում է քննադատությամբ:
«Մենք բազմիցս պատմել ենք, որ նախագահը չափազանց խստապահանջ մարդ ու ղեկավար է: Բնականաբար, սա միանգամայն նորմալ աշխատանքային գործընթաց է»,-ասել է Պեսկովը:
Նա նաև ընդգծել է, որ աշխարհում դժվար թե գտնվի մի մամուլի խոսնակ, որը չի քննադատվում ղեկավարության կողմից:
«Եթե այդպիսի մեկը կա, ուրեմն նա ոչինչ չի անում»,- ենթադրել է Պեսկովը:
Նա նաև ասել է, որ երբեք իր անունից հայտարարություններ չի անում ու միշտ ներկայացնում է Կրեմլի տեսակետը:
Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ չի կարող առանձին-առանձին վերահսկել իր 2.000 հոգանոց աշխատակազմի յուրաքանչյուր անդամի ասածը:
«Մի՞թե դուք կարծում եք, որ ես ամեն մեկին վերահսկում եմ: Ահա դիմացս նստած Պեսկովը՝ մամուլի խոսնակս, երբեմն նա այնպիսի անհեթեթություն է դուրս տալիս, որ ես հեռուստացույցով դիտում եմ ու մտածում՝ տեսնես ի՞նչ է նա պատմում, ո՞վ է դա նրան հանձնարարել»,-ասել էր Պուտինը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը