Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասին Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան Թրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռու Եթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվեն Հայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրը Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին Լեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը

ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-ԻվանովկանՔուրթուլմուշն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացինՄեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասինՌուսաստանի Դաշնությունը  Հայաստանին առաջարկել է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայանԹրամփը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է մեկնում հանուն Ռեջեփ Թայիփ ԷրդողանիՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արելԹրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYTԴոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. ԱլիևՊայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցավայրից մի փոքր հեռուԵթե սպառնալիքները չդադարեն, ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասկածի տակ կհայտնվենՀայաստանում գործարկվում է կանաչ էներգետիկայի առաջին ինկուբացիոն ծրագիրըԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքըՌոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհըԱնկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովըՔամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերումՇատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականըՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանինՄունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերիՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինՎ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումինՌոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքըԼուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել ՈւկրաինաԿարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. ԹրամփԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհերԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանՀորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինիՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Աշխարհ

Վլադիմիր Պուտինի վերընտրվելը կասկած չի առաջացնում, իսկ հնարավոր հետևանքները մտահոգիչ են

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելը մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում կասկած չի առաջացնում, իսկ հնարավոր հետևանքները մտահոգիչ են թվում, գրում է Deutsche Welle-ն:

Վլադիմիր Պուտինը հավանաբար կշարունակի երկրի ճակատագիրը վճռել ևս վեց տարի: 65-ամյա առաջնորդի հաղթանակը մարտի 18-ին կայանալիք ընտրություններում կասկած չի առաջացնում, նա առաջատարն է բոլոր հարցումների համաձայն: Հանրային կարծիքի հարցումների համաձայն՝ կանխատեսվում է, որ նա կստանա ավելի քան 70 տոկոս ձայն: Դա անձնական ռեկորդ կլինի Պուտինի համար, որն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականին:

Ռուսաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի ընդհանուր առմամբ ութ թեկնածու, նրանց թվում են կուսակցության փորձառու առաջնորդներ՝ աջ հայացքների տեր Վլադիմիր Ժիրինովսկին և լիբերալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիգորի Յավլինսկին:

Թեկնածուների թվում նոր դեմքեր նույնպես կան: Օրինակ՝ կոմունիստները կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի փոխարեն որպես թեկնածու են առաջադրել Պավել Գրուդինինին: 57-ամյա քաղաքական գործիչը, վերջին հարցումների համաձայն, երկրորդ տեղում է հայտնվել: Չնայած նա բավականին հեռու է Պուտինից, բայց առաջ է անցնում Ժիրինովսկիից:

Մեկ այլ նոր թեկնածու, որը միակ կինն է, որ մասնակցում է մրցապայքարին, 36-ամյա հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն է: Նա փորձում է գրավել լիբերալ ընդդիմադիր ձայները և գիտակցաբար, թե ոչ՝ օգնում է Կրեմլին մեծացնել ընտրողների մասնակցությունը:

Առաջին հայացքից ներկայացված է թվում քաղաքական հայացքների ամբողջ սպեկտրը՝ ձախ հայացքներից մինչև աջ հայացքներ, և Պուտինը նրանց միջև զբաղեցնում է կենտրոնական դիրք: Բայց այդ տպավորությունը խաբուսիկ է: Բոլոր հարցումներում, Պուտինից բացի, մյուս թեկնածուները ստանում են ձայների 10 տոկոսից պակաս ձայն և իրական մրցակցություն չեն ապահովում: Որոշներին անգամ կասկածում են Կրեմլի հետ պայմանավորված կեղծ թեկնածուներ լինելու համար: Անցկացվում են հեռուստատեսային բանավեճեր, որոնց ընթացքում Պուտինի հանդեպ նույնպես քննադատություն է հնչում, բայց դրանք սովորաբար դառնում են շոու և չեն ունենում որևէ իրական բովանդակություն: Կրեմլի ղեկավարն ինքը երբեք դրանց չի մասնակցում:

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը ներկայանում է որպես Պուտինի թիվ մեկ հակառակորդ, անգամ թույլ չեն տվել գրանցվել որպես նախագահի թեկնածու, և նա ընտրությունները բոյկոտելու կոչ է արել իր աջակիցներին: Այս ընտրություններում ամենամեծ հարցը հավանաբար այն է, թե արդյոք Նավալնին փողոցային ցույցերի կոչ կանի Պուտինի սպասվող հաղթանակից հետո:

Ընտրությունների գլխավոր խնդիրը, թվում է, ընտրողների մասնակցությունն ապահովելն է, ինչի համար Ռուսաստանի իշխանությունները տարբեր քայլերի են դիմում՝ սոցիալական ցանցերում տեսահոլովակներից մինչև կաթի շշերի վրա ընտրությունների գովազդ և ընտրությունների օրն անվճար հետազոտություններ:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Պուտինն օգտագործել է նախկին մի քանի տարիներն իր երկիրը ռազմական ոլորտում հզորացնելու և Արևմուտքից հեռանալու համար՝ լինի դա մթերքների, բանկերի, թե համացանցային ոլորտում: Սիրիայում ռազմական միջամտությունից հետո նա կարողացել է դադարեցնել միջազգային արենայում երկրի մասնակի մեկուսացումը և Ռուսաստանը դարձնել Միջին Արևելքում մեծ խաղացող: Պուտինը հայտնել է Ռուսաստանը որպես գերտերություն վերականգնելու ձգտման մասին: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի հաճախ է ՌԴ առաջնորդը պարծենում իր միջուկային զինանոցով: Որոշ դիտորդներ նախազգուշացնում են, որ Ռուսաստանը կարող է վերահսկողությունից դուրս գալ ընտրություններից կամ առնվազն այս ամառ կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո: