Եվա Ռիվասը հեշտ ապրելու խորհուրդներ է տվել
Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում մի քանի խորհուրդ է տվել, որոնք, նրա կարծիքով, օգտակար կլինեն շատերին՝ իրենց վրա աշխատելու համար: Նա 11 կետից բաղկացած խորհուրդների ցանկ է հրապարակել՝ խոստանալով նման մի ցանկ էլ հրապարակել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել:
. Եթե խոստացել եք զանգահարել, զանգահարեք:
. Ուշանու՞մ եք: Այդ մասին տեղեկացնելու միջոցներ ձեռնարկեք:
. Մի՚ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:
. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ:
. Երկար ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Այն պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ անսպասելի է գալիս:
. Բարեկրթությամբ քաղաքներ են նվաճում: Հաճախ բարեկիրթ եղեք:
. Կարողացեք ընդունել ձեր սխալները:
. Հրաժարվեք բողոքելու վատ սովորությունից:
. Անգամ ամենալուրջ վեճի ժամանակ մի’ ցավացրեք մարդուն: Դուք հավանաբար կհաշտվեք, իսկ խոսքերը երկար կհիշվեն:
. Ճիշտը խոսեք և ստիպված չեք լինի ինչ-որ բան հիշել:
. Օրվա սկզբին կատարեք ամենաբարդ և ամենատհաճ գործը: Երբ անում եք դա, օրվա հաջորդ հատվածում ձեզ չեն ճնշում անպիտան մտքերը:
. Ոչ ոք որևէ մեկին ինչ-որ բան պարտական չէ: Մոռացե’ք «Ես պետք է» բառերը: Դեն նետեք դրանք: Հակառակ դեպքում իսկապես պարտքերի տակ կընկնեք և ոչ միայն նյութական, այլև բարոյական:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...