Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է գետը. (տեսանյութ)
Մարտի 11-ի երեկոյան Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում Իսթ Ռիվեր նեղուցն է ընկել Eurocopter AS350 ուղղաթիռը, ինչի հետևանքով գրանցվել է 2 զոհ:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսը:
«Առնվազն մեկ մարդ ողջ է մնացել, առնվազն 2-ը զոհվել է: Ջրասուզորդները դեռևս ջրում են»,-ասվում է նրա թվիթերյան գրառման մեջ:
Ավելի ուշ Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 3 մարդ: Բժիշկները նրանց վիճակը գնահատել են ծանր:
Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում գտնվել է 6 մարդ: Օդաչուին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ուղղաթիռից: Նա ևս հոսպիտալացվածների ցանկում է:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ինքնաթիռն իրականացնում էր մասնավոր չվերթ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ