Իրանի ԱԳՆ-ն Լոնդոնում Իրանի դեսպանատանը բողոքի ակցիայի պատճառով կանչել է Բրիտանիայի դեսպանին
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին, Լոնդոնում Իրանի դեսպանատան տարածքում ծայրահեղականների կազմակերպած բողոքի ակցիայի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Press հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական ոստիկանությունը ուրբաթ ձերբակալել է չորս անձի՝ Լոնդոնում իրանական դեսպանատան պատշգամբում բողոքի ակցիայի համար: Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բադինեժադը հաստատել է, որ դեսպանատունը հարձակման է ենթարկվել:
«Շաբաթ Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա ծայրահեղական կրոնական խմբերի հետ կապված մի շարք անձանց հարձակումից հետո երկրի դեսպանը հրավիրվել է Եվրոպական հարցերով գրասենյակի ղեկավարի մոտ (Իրանի ԱԳՆ)»,- ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Կասեմին:
Նա հավելել է, որ Թեհրանը բողոք է արտահայտում այս միջադեպի կապակցությամբ եւ կոչ է արել բրիտանական կառավարությանը կատարել դիվանագետներին եւ դիվանագիտական առաքելություններին պաշտպանելու իր պարտականությունը: Մեծ Բրիտանիայի դեսպանը ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ ասել, որ իրանական կողմին կտեղեկացնի հետաքննության ընթացքի մասին:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ