Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան պատրաստ է ունեցվածքը կիսել Ջիգարխանյանի հետ
Ժողովրդական արտիստի նախկին կինը շատ է զղջում, որ թույլ է տվել «կողմնակի անձնաց» կործանել իրենց ընտանիքը: «Թող խոսեն»(«Пусть говорят») հեռուստաշոուի ժամանակ հայտարարություն են արել Վիտալինան եւ նրա փաստաբան Լարիսա Շիրոկովան, գրում է «»Կոմսոմոլսկայա պրավդան»»
«Մենք պատրաստ ենք ինչ–որ բաներ տալ գույքից, որի մասին այդքան խոսում են վերջին ժամանակներս։ Սակայն, միայն այն պարագայում, եթե այդ պայմանավորվածությունը բխի Արմեն Բորիսովիչի եւ Վիտալինայի շահերից»,–հայտարարել է Լարիսա Շիրոկովան։
Փաստաբանից հետո հայտարարություն է արել նաեւ Վիտալինան։ Նրա խոսքերից կարելի էր հասկանալ, որ նա պատրաստ է արդարացիորեն բաժանել ունեցվածքը. «Ես ցանկանում եմ իմ նախկին ամուսնու հետ պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ։ Ես նրա նկատմամբ խորին հարգանք եմ տածում եւ անհրաժեշտ եմ համարում նրա հետ քննարկել բոլոր գույքային հավակնությունները, որ նա ունի իմ նկատմամբ։
Սիրելի Արմեն Բորիսովիչ, ես շատ եմ ցավում, որ մեր կյանքը կործանեցին կողմնակի անձինք, որոնք գործում էին ո՛չ ձեր, ո՛չ իմ շահերից ելնելով։ Ես ոչ ոքի այնպես չեմ սիրել, ինչպես ձեզ։ Ցանկանում եմ, որ դուք ապրեք սիրո մեջ եւ ես պատրաստ եմ այդ սերը ձեզ տալ»,–նշել է Վիտալինան։
Հիշեցնենք, որ ընտանեկան սկանդալը ժողովրդական արտիստի եւ նախկին կնոջ միջեւ ծագել էր դեռ 2017 թվականի հոկտեմբերին։

















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...