ՆԱՏՕ-ն պաշտոնական իշխանությունների խնդրանքով կպահպանի իր ներկայությունն Իրաքում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն Բաղդադի խնդրանքով կպահպանի իր ներկայությունն Իրաքում եւ կշարունակի աջակցել երկրի զինված ուժերին: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով պաշտոնական այցով գտնվում է արաբական երկրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է Իրաքի խորհրդարանի՝ երկրում «ԻՊ»-ի ջախջախումից հետո օտարերկրյա զինվորականների դուրս բերման ժամկետները նշելու պահանջի վերաբերյալ որոշումից մի քանի օր անց:
«Մենք այստեղ ենք, քանի որ Իրաքն է դա ցանկանում»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ դաշինքը գրավոր հայտ է ստացել վարչապետ Հեյդար Ալ Աբադիից: Միեւնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն «երկար չի մնա» հանրապետությունում եւ «կշարունակի իրաքյան ուժերի վերապատրաստումը՝ «ԻՊ»-ի կրկին հայտնվելը կանխելու նպատակով»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ