Եթե պաշտոնյան հարսանիք գնա՝ կհայտնվի բանտում
Համացանցում հայտնվել է աուդիոձայնագրություն, որում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը քննադատում է հարսանեկան արարողություններին մասնակցող պետական պաշտոնյաներին, ինչպես նաեւ ուզբեկական հարսանիքների ավանդույթը:
«Վարչապետին, հոքիմներին, գործադիր մարմնի ներկայացուցիչներին արգելվելու է մասնակցել հարսանիքներին: Այն օրը, երբ չայխանաների մոտ տեսնեմ պետական պաշտոնյաների ավտոմեքենաները, դրանց տերերն անմիջապես կազատվեն աշխատանքից եւ կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասել է Ուզբեկստանի նախագահը:
«Այդ ժամանակներն անցել են: Դա մարդկանց դուր չի գալիս: Հարսանեկան արարողությունները եւ խնջույքները կընթանան առանց պետական պաշտոնյաների: Վարչապետը քիթը ցցած, իր բոլոր տեղակալներով մտնում է հարսանյաց սրահ եւ բոլորը ոտքի են կանգնում... Անխիղճ, այդ փողով գնիր քսան կիլոգրամ միս, ներկ, նորոգիր կարիքավորներից մեկի տունը, նրանց համար հեռուստացույց գնիր»,- շեշտել է Շավքաթ Միզիյոեւը:
Ուզբեկստանի նախագահը նաեւ հայտնել է, որ խորհրդարանը որոշում կկայացնի, որով կսահմանափակվի հարսանեկան արարողությունների մասնակիցների թիվը:
«Տաշքենդում ապրող եւ չորս դուստրերի հայրը պետք է կախվի»,- բարկացած ասել է Ուզբեկստանի առաջնորդը:
«Հասարակ մարդը, որը աշխատավարձ է ստանում բյուջեից կարող է հասնել նրան, որ ինքնասպանություն գործի: Ինչո՞ւ: Դե քանի որ այլ ելք չունի: Աղքատը բժշկի չի գնում, պարտքերի մեջ է թաթախվում, որ աղջիկների հարսանիքն անի: Նա պետք է տոննաներով փլավ եփի, կահույք գնի, ամեն ինչ գնի: Մենք փորձեցինք քարոզի օգնությամբ փոխել իրավիճակը՝ չի ստացվում: Ո՞մ են պետք այդ հարսանիքները»,- շարունակել է ելույթը նախագահը:
Նա համոզված է, որ հարսանեկան արարողությունների նորմավորումը եւ կլանոնակարգումն օրենքով կնպաստի նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ երկրում արդարության հաստատմանը:
«Եթե կանոնակարգենք հարսանիքները, ապա արդարություն կհաստատվի եւ բոլորը հարսանիքները նույն կերպ կանեն: Եթե որեւէ ղեկավար, խոքիմ, դատախազ, հարկայինի աշխատող խախտի ընդունված նորմը, կտեսնեք, նույն օրը նա կլինի բանտում: Կհարցնե, թե ինչո՞ւ: Որտե՞ղ է նախարարը կամ փոխվարչապետն այսքան բարձր աշխատավարձ ստանում, որտե՞ղ են այդքան աշխատավարձ ստանում, որ նման հարսանիքներ են անում: Սա սովորական գողություն է»,- վստահ է նախագահը:
Հարսանյաց հանդեսների ժամանակ այսուհետ արգելվելու է ավանդական առավոտյան փլավը:
«110 - 120 հոգի: Վերջ: Հատուկ դեպքերում հատուկ հանձնաժողովը կթույլատրի 150 հոգանոց հարսանիքները: Ոչ մի տեղ այլ հարսանիքներ չեն լինի: Հարսանիքները երիտասարդների ուրախության համար են: Ես ստիպված եմ նման հրամանագիր արձակել: Հարսանեկան արարողությունները կանցկացվեն 13-ից 14-ը»,- շեշտել է Ուզբեկստանի նախագահը:
Top-News.am


















































Ուզբեկստանի նախագահը զվարճանում է տանջելով նախարարներին
Ուզբեկ գերուհին. Պյոտր Բոլոգովը այն մասին, թե որքան արժե Իսլամ Քարիմովի դստեր կյանքը հոր մահից հետո
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...