Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին ԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջ Թուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանը Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անուն Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ) Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ) Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում Քննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերը Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին

Լյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպիտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներով
Վերլուծական

Ուզբեկ գերուհին. Պյոտր Բոլոգովը այն մասին, թե որքան արժե Իսլամ Քարիմովի դստեր կյանքը հոր մահից հետո

Իսլամ Քարիմովի մահվանից հետո նրա ավագ դստեր Գյուլնարայի կյանքի միակ երաշխիքը, կարծես թե, միայն արեւմտյան երկրներում սառեցված միլիոնավոր դոլարներն են, որոնք նա վաստակել է վաղեմի հզորության տարիներին, որպես Ուզբեկիստանի առաջին գործարար–կին։ Կտրված ամբողջ աշխարհից, լքված մոր եւ քրոջ կողմից, զրկված նույնիսկ երեխաների հետ շփվելու հնարավորությունից, Գյուլնարան դժվար կարողանա հույս դնել երկրի ներկայիս իշխանությունների բարեգթությանը, որտեղ դեռ հոր ղեկավարման ժամանակներից շատ ոխերիմ թշնամիներ են մնացել։

Ուզբեկիստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահվանից անցել է մոտ կես տարի։ Հանրապետության քաղաքացիները երկրի նոր ղեկավար են ընտրել՝ Շավկաթ Միրզաեւին, իսկ վերջինս, իր հերթին ձեւավորել է կառավարության նոր կազմը։ Սակայն այդ ամբողջ ընթացքում որեւէ հստակություն չի եղել հանգուցյալ «հայրիկի» ավագ դստեր ճակատագրի վերաբերյալ, որը հոր մահվանից դեռ երեք տարի առաջ արդեն անհետացել էր։

Քանի որ Ուզբեկիստանը այն երկրներից է, որտեղ նույնիսկ հասարարական բարձր դիրք գրավող, հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս հայտնի մարդը, կարող է հենց այնպես վերցնել եւ անհետ չքվել, Քարիմովայի անհետացման հետ կապված ամենատարբեր ենթադրություններ էին շրջանառվում։

Միայն հունվարի կեսին, անկախ աղբյուրներից պարզ դարձավ, որ Գյուլնարան առնվազն ողջ է։

Այն մասին, որ Ուզբեկիստանի երբեմնի ամենաազդեցիկ գործարար կինը, չնայած շարունակում է գտնվել տնային կալանքի տակ, բայց ողջ–առողջ է, հատնի է դարձել Քարիմովայի շվեյցարացի փաստաբան Գրեգուար Մանժաի խոսքերից։ Նա հաստատում է, որ նախկին նախագահի դստեր հետ հանդիպել է անցյալ տարվա վերջին Տաշքենդում՝ Ուզբեկստանի դատախազության աշխատակիցների կողմից նրա հարցաքննության ժամանակ։ Դրան ներկա են եղել նաեւ երկու տեղական փաստաբան։

Շվեյցարացի իրավաբանի խոսքերով, Քարիմովային պահում էին Տաշքենդի կենտրոնում գտնվող նրա նախկին տանը կից փոքրիկ կացարանում։ Հարցաքննության ժամանակ, պատմում է Մանժան, ուզբեկ փաստաբանները ձայն չէին հանում, իսկ երբ ինքն է փորձել հարցեր տալ, դատախազները սպառնացել են նրան դուրս հրավիրել սենյակից։ Այնուամենայնիվ, ավելի ուշ նրան հաջողվել է խոսել Քարիմովայի հետ։

Պրոբլեմատիկ դուստրը

Այստեղ պետք է հիշատակել, որ գործը, որի շրջանակներում հարցաքննում էին Գյուլնարային, ընթանում է դեռեւս 2012թվականից, միանգամից մի քանի երկրների քննչական մարմինների կողմից՝ Շվեյցարիա, Նիդերլանդներ, ԱՄն եւ Շվեդիա։ Այն կապված է հեռահաղորդակցության ծառայությունների բնագավառում կոռուպցիայի հետ։ Քննիչների վարկածի համաձայն՝ Քարիմովան օգտագործում էր իր՝ այն ժամանակ դեռ գրեթե անսահմանափակ ազդեցությունը հանրապետությունում, որպեսզի գումարներ շորթեր հեռահաղորդակցման ոլորտի կազմակերպություններից, որոնք ցանկանում էին աշխատել Ուզբեկիստանում։ Նրանց, ովքեր համաձայնում էին իր պայմաններին, նա օգնում էր լիցենզիա ստանալ։ Հրաժարվողներին, որոնց թվում էին նաեւ երեք ամերիկյան կազմակերպություններ, դուրս էր մղում շուկայից։ Գործում էր նա, բնականաբար, ոչ թե ինքնուրույն, այլ Ջիբրալթարում գրանցված Takilant ֆիրմայի եւ եւս մի նմանատիպ՝ Finex գրասենյակի միջոցով: Takilant-ը ղեկավարում էր Քարիմովայի ընկերուհին՝ Գայանե Ավակյանը։

Ի դեպ, կաշառակերության վերաբերյալ գործը ինքնին այդքան հետաքրքրություն չէր առաջացնի արտասահմանում, եւ հատկապես Ուզբեկիստանի դատախազությունում, որտեղ «օտկատներով» դժվար թե ինչ որ մեկին զարմացնես, եթե չլինեին այն ահռելի գումարները, որոնք երեւում էին քննչական նյութերում։

381 միլիոն դոլար, 75 միլիոն,176 միլիոն, 350 միլիոն. մոտավոր այս մեծության էին «օտկատների» գումարները, որոնք, քննիչների վարկածով, Քարիմովային վճարում էին կազմակերպությունները, որոնք ուզում էին մտնել ուզբեկական շուկա։

Ներկայումս, ԱՄՆ նախաձեռնությամբ, Քարիմովային պատկանող ֆիրմաների հաշվեհամարների վրա սառեցված է ավելի քան 850 միլիոն դոլար (միլիարդ դոլար թիվն էլ էր նշվում, ընդ որում գումարների մեծ մասը սառեցրել է Շվեյցարիան), որոնց պատճառով Գուգուշան (այդպիսին էր Գյուլնարայի բեմական կեղծանունը, ով զբաղվում էր ոչ միայն բիզնեսով եւ մոդայով, այլ նաեւ երաժշտությամբ) վերջին տարիներին այդքան անախորժություններ է ունեցել։

Իր ժամանակին, օգտվելով առիթից, որ Քարիմովայի կոռուպցիոն գործունեության մասին տեղեկատվությունը հայտնվել է նաեւ արեւմտյան ԶԼՄ–ներում, նրա վրա սկսեցին ճնշում գործադրել Իսլամ Քարիմովի ժամանակվա այն ազդեցիկ խմբերը, որոնք շահագրգռված էին խորտակել Գյուլնարայի բիզնես–կայսրությունը, որը նաեւ հետաքրքրված էր հանրապետության ոսկու արդյունահանման բնագավառով (ոսկու ընդհանուր պաշարների թվով Ուզբեկիստանը աշխարհում չորրորդ տեղն է գրավում, իսկ արդյունահանման մակարդակով՝ իներորդը )։ Գյուլնարան սակայն չլռեց, եւ ինքը սկսեց գրոհել հոր շրջապատից երկու ամենաազդեցիկ կերպարների՝ առաջին փոխվարչապետ Ռուստամ Ազիմովի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամ Իննոյաթովի վրա։

Գյուլնարայի կրտսեր քրոջը՝ Լոլային էլ բաժին հասավ, ով կոմերցիոն շահերով կապված էր վերոհիշյալ երկու պաշտոնյաների հետ։ Իր «մերկացումները» Գուգուշան դնում էր Թվիթթերում, այնպես որ դրանք շատ շուտով դարձան հանրության սեփականությունը։ Սակայն այդպիսով նա պարզապես կրկնակի անգամ ինքն իրեն մատնեց. ընդդիմախոսները նախագահի սեղանին դրեցին ոչ միայն՝ աղջկա վրա արեւմուտքում հավաքված կոմպրոմատը, այլ նաեւ Գյուլնարայի՝ թվիթերում տեղադրած սադրիչ նյութերը, որոնք ներսի գաղտնիքներն էին բացահայտում։

Քարիմովը, իմանալով այս ամենի մասին, ըստ որոշ վկայությունների, այնպես է կատաղել, որ չի կարողացել ինքն իրեն վերահսկել։ Գյուլնարան տնային կալանքի է ենթարկվել, եւ նրա կապը արտաքին աշխարհի հետ ամբողջովին կտրվել է։

Քարիմովայի բիզնես–կայսրությունը իրենց մեջ կիսեցին մրցակիցները, իսկ նրա վստահված անձինք, այդ թվում եւ իբր քաղաքացիական ամուսին Ռուստամ Մադումարովը (իր նախկին ամուսին Մանսուր Մաքսուդիի հետ նա բաժանվել էր դեռ 2003 թվականին) հայրենիքում դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման։
Այսպիսով, Գյուլնարայի խորամանկ հայրը, ոչ միայն դադարեցրեց «արքունիքում» ծիլեր տված խառնակչությունը, որը սպառնում էր վերածվել սարսափելի աղմուկի եւ բացահայտումների, այլ նաեւ փորձ արեց պաշտպանել իր դստերը քրեական հետապնդումից Արեւմուտքում։ Չէ՞ որ գործող անձանցից մեծ մասը, ում անունները երեւում էին արտասահմանյան ԶԼՄ–ներում՝ կապված կոռուպցիոն հետաքննության հետ, եւ մասնավորապես Գայանե Ավակյանը, հայտնվել էին ճաղերի ետեւում։

Գուգուշայի միլիոնները


Սակայն Քարիմովայի հաշիվների վրա սառեցված գումարների հարցը այդպես էլ մնաց օդում կախված, մանավանդ, որ պատիժը, որ Գյուլնարան ստացավ հորից, հաստատ ձեռք չէր տալիս Արեւմուտքին, եւ հետաքննությունը այնտեղ շարունակվում էր։

Այնուամենայնիվ, Ուզբեկիստանի իշխանությունները փորձեցին Գուգուշային պատկանող միլիոնները վերադարձնել հայրենիք։

2016թվականի սկզբին, Ուզբեկիստանի արդարադատության նախարար Մուզրաֆ Իկրամովը Նյու Յորքի դատարանի դաշնային դատավոր Էնդրյու Քարթերին նամակ ուղարկեց, որտեղ հայտնում էր, որ ուզբեկական կողմը մտադիր է ստանալ արեւմտյան բանկերում սառեցված գումարները։ Ընդ որում, նամակում, Շվեյցարական L’Hebdo պարբերականի համաձայն, Գյուլնարայի անունը, բնականաբար, չէր հիշատակվում, փոխարենը՝ Արդարադատության նախարարը մանրամասն նկարագրել էր, թե ինչպես են ուզբեկական իշխանությունները բացահայտել կոռուպցիոն վերնախավի ամբողջ սխեման, որը, ըստ Տաշքենդի, կազմակերպված էր եղել Մադումարովի եւ Ավակյանի կողմից։

Իսկ քանի որ հանցագործները ստացել են իրենց արժանի պատիժը, ապա նրանց գումարները պետք է վերադարձվեն պետական գանձարան։ Իր դիրքորոշումը պաշտպանելու համար Ուզբեկիստանի կառավարությունը փաստաբաններ էր վարձել նյու–յորքյան հեղինակավոր Holwell Shuster&Goldberg կազմակերպությունից։

Ի պատասխան այս դիմումին, ուզբեկական քաղաքական էմիգրանտների մի խումբ ԱՄՆ–ին առաջարկեցին մերժել պաշտոնական Տաշքենդին, իսկ Քարիմովայի եւ իր շրջապատի կողմից կուտակած գումարները ուղղել կոռուպցիայի զոհերին, այսինքն ուզբեկստանի ժողովրդին՝ հավաքելով գումարները հատուկ հիմնադրամում։ Արդյունքում ԱՄՆ–ն եւ Ուզբեկիստանը իբր համաձայնության եկան լուծել միլիոնների հարցը՝ առանց դատական միջամտության։ Այդ կապակցությամբ Նյու–Յորքի հարավային շրջանի Դաշնային դատարանը դադարեցրեց Քարիմովայի գործով դատավարությունը՝ կողմերին ժամանակ տալով համաձայնության գալ։ Դատարանի կողմից նշանակված ժամկետը մի քանի անգամ տեղափոխվել է, եւ վերջին անգամ հետաձգվել է մինչեւ 2017 թվականի հունվար։ Այնպես որ, հնարավոր է, որ Գյուլնարաի հարցաքննությունը ուղիղ կերպով կապված էր Տաշքենդի մտադրության հետ՝ այնուամենայնիվ ապացուցել վիճելի գումարների նկատմամբ իրենց իրավունքները։

Հոր մահից հետո Գյուլնարայի ճակատագրի արդեն մինչ այդ էլ աղոտ հեռանկարները էլ ավելի մռայլվեցին։ Անմիջապես լուրեր տարածվեցին, իբր նա հոգեբուժարանում է, կամ էլ թե ուղարկվել է Իսրայել՝ առանց հայրենիք վերադառնալու իրավունքի, խոսում էին նաեւ, որ նոր իշխանությունները կփորձեն լրիվ ազատվել Գուգուշայից։ Ինչը, սակայն, Տաշքենդին ամենեւին երաշխիքներ չի տալիս վերադարձնել ցանկալի միլիոնները։
Մասնավորապես, տեղեկություն հայտնվեց, որ Գյուլնարան թունավորվել եւ մահացել է նոյեմբերի 5-ին։ Ինչպես իբր հավաստում էր ԱԱԾ աղբյուրը, հենց նույն օրը նախկին նախագահի աղջիկը հուղարկավորվել է, իսկ գերեզմանը հավասարեցրել են հողին։
Գյուլնարայի մահվան վարկածի կողմնակիցները, նոր իշխանությունների ցուցումով, ուշադրություն էին հրավիրում այն բանին, որ Շավկաթ Միրզեւը, դեռեւս սեպտեմբերին, ելույթ ունենալով երկրի պառլամենտում, իր ցավակցությունն է հայտնել Իսլամ Քարիմովի կնոջը եւ կրտսեր աղջկան, կարծես թե հանգուցյալը ուրիշ երեխաներ չուներ։

Սակայն նոյեմբերին BBC-ն մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ Գյուլնարայի որդին՝ Իսլամ Քարիմով–կրտսերը, հղում անելով իր քրոջը՝ Իմանին, պատմում է, որ մայրը ողջ է եւ խիստ հսկողության տակ պահվում է Տաշքենդում, գրեթե զրկված որեւէ շփումից արտաքին աշխարհի հետ եւ նույնիսկ երեխաներին տեսակցելու հնարավորությունից։
Ընդ որում, իբր, հատուկ ծառայութունները, քաղաքով ման են տալիս նրա նմանակին, որպեսզի Գյուլնարայի՝ ազատության մեջ լինելու պատրանք ստեղծեն ։

Քարիմով–կրտսերի խոսքերով՝ իր մայրը պահվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից (հիշեցնենք, որ հայրենիքում Գուգուշայի ձերբակալության վերաբերյալ որեւէ դատական որոշում չի հաղորդվել, նրա նկատմամբ քրեական գործի վերաբերյալ էլ միայն հայտնի է անուղղակի ապացույցների միջոցով) բարեկամների՝ քրոջ եւ հարազատ մոր՝ Տատյանա Քարիմովայի թողտվությամբ։ «Ես չգիտեմ, առանց անձամբ նրա հետ խոսելու ես չեմ կարող հաստատել՝ ողջ է նա, թե ոչ», — խոստովանել է Քարիմով–կրտսերը։

Այժմ, երբ հայտնի է, որ Գյուլնարան ողջ է, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ հաստատվեցին այն լուրերը, որ նա պահվում է, մեղմ ասած, ոչ այնքան հարմարավետ պայմաններում, Մանժայի խոսքերով՝ Քարիմովային պահելու պայմանները «չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային նորմերին», հարց է ծագում՝ ինչ է պատրաստվում Ուզբեկիստանի նոր ղեկավարությունը անել երկրի երբեմնի ամենահարուստ տիկնոջ հետ։
Շվեյցարական փաստաբանը պատմել է, որ չնայած իր ոչ նախանձելի վիճակին, Քարիմովան հարցազրույցի ժամանակ իրեն պահել է «ագրեսիվ եւ զարմանալի տոկունություն է ցուցաբերել», հայտարարելով, որ չի ստորագրի որեւէ փաստատթուղթ, եւ պահանջել է իր դեմ գործի նյութերը, որը հետաքննվում է Արեւմուտքում։ Դրա հետ մեկտեղ, պահանջել է նաեւ իր ձերբակալության վերաբերալ պաշտոնական որոշումը՝ հիմնավորմամբ։ Այդ ամենը նրան մերժվել է։

Հասկանալի է, որ Ուզբեկիստանի իշխանություններին ձեռնտու է Գյուլնարաին պահել տեղեկատվական վակուումի պայմաններում, թույլ չտալով, որ նա որեւէ կերպ կապի մեջ մտնի արեւմտյան հետաքննության հետ։

Սակայն նա իրենց ողջ է պետք։ Իհարկե, այնքան ժամանակ, քանի դեռ չի վճռվել 850 միլիոն դոլարի ճակատագիրը։ Դրանից հետո, հնարավոր է, Գուգուշայի գոյության մասին որեւէ տեղեկություն ընդհանրապես այլեւս չստացվի։

Top-News.am