Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ–ին՝ պողպատի մաքսատուրքեր մտցնելու առնչությամբ
Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ–ին՝ պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր մտցնելու առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ ներկայումս այցով Սինգապուրում գտնվող Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն այս հարցը հեռախոսով քննարկել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ: «Ես նրան հայտնել եմ ճապոնական կողմի խորը մտահոգությունը»,–Սեկոյի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Նշենք, որ ճապոնիան շուրջ 2 մլն տոննա պողպատ է արտահանում ԱՄՆ, որը Ճապոնիայի կողմից արտահանվող պողպատի շուրջ 5 տոկոսն է կազմում։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը ԱՄՆ-ի այդ պլանների առնչությամբ մտահոգություն էր հայտնել ճապոնական Երկաթի եւ պողպատի ընկերությունների ֆեդերացիան: Ֆեդերացիայի ղեկավար Կոսեյ Սինդոն հատուկ հայտարարության մեջ ընդգծել էր, որ Վաշինգթոնի նման ծրագրերը «խախտում են ազատ առեւտրի սկզբունքները» եւ հույս հայտնել, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդյունքում կընդունի զգուշավոր եւ ճիշտ որոշում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագների կսահման պլանի մասին:


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է