Նոր Զելանդիայում դեռահասը փորձել է Եղիսաբեթ II-ին սպանել
Գաղտնազերծված հետախուզական փաստաթղթերը հաստատում են մամուլում ավելի վաղ հայտնված լուրերն այն մասին, որ 1981 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ի Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում նրա դեմ մահափորձ է կատարվել, գրում է BBC-ն:
Այն ժամանակ այդ կապակցությմաբ տեղացի դեռահաս էր կալանավորվել, բայց դեպքը մինչ օրս գաղտնի է պահվել: 1981-ին թագուհին այցելել էր Նոր Զելանդիայի Դանդին քաղաք: Այդ ժամանակ 17-ամյա Քրիստոֆեր Լյուիսը հինգերորդ հարկի պատուհանից իր հրացանով նշան էր բռնել թագուհու վրա եւ կրակել:
Լյուիսը վրիպել էր, բայց ամբոխում հավաքվածները, որոնք ուզում էին տեսնել թագուհուն անսովոր ձայն էին լսել: Այդ ժամանակ իշխանությունները բացատրել էին, որ մոտակայքում նեոնային ցուցանակ է ընկել:
37 տարի անց հետախուզության գաղտնազերծված արխիվների համաձայն՝ խոսքը թագուհու կյանքին սպառնացող իսկական մահափորձի մասին է: Լյուիսը մեղադրվել էր ոչ թե մահափորձի, այլ հրազենի ապօրինի տիրապետման մեջ:
Շատերը պնդում են, որ Նոր Զելանդիայի իշխանությունները ցանկացել են թաքցնել հնարավոր հանցագործությունը:
Նոր Զելանդիայի ոստիկանության ղեկավարն արդեն հանձնարարել է հետախուզության արխիվների գաղտնազերծված փաստաթղթերի մանրամասն հետաքննություն անցկացնել:
«Լյուիսն իսկապես ցանկացել է սպանել թագուհուն, բայց նա չի կարողացել հարմար դիրք գտնել, որպեսզի լավ նշան բռնի, բացի այդ նրա հրացանն այդքան հզոր չի եղել», - նշվել է նորզելանդական հետախուզության 1997 թվականի զեկույցում:
Որքան հայտնի է Քրիստոֆեր Լյուիսը հոգեկան խանգարումներ է ունեցել եւ մտադիր է եղել սպանել ողջ թագավորական ընտանիքին: Նա պնդել է, որ Ազգային կայսերական պարտիզանական բանակ անվանումով աջակողմյան խմբավորման անդամ է: Ոստիկանության տվյալներով՝ այդ կազմակերպությունը 3 անդամ է ունեցել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել