Տղամարդկանց հինգ զզվելի կենցաղային սովորություն
Սեւը՝ սպիտակի, գունավորը՝ բաց գույնի իրերի հետ լվանալու սովորություն
Տղամարդիկ ուժեղ չեն լվացքի հարցում: Նրանց համար կարեւորն այդ առաքելությունը հնարավորինս արագ կատարելն է: Նրանք առանց մտածելու կեղտոտ հագուստը լվացքի մեքենան են նետում ու բոլորը միասին լվանում: Եվ զարմանալի չէ, որ լվացքից հետո բաց գույնի տաբատը կեղտոտ մոխրագույն կամ նույնիսկ կանաչ է դառնում:

Թեյից հետո թուրմը գավաթի մեջ թողնելու սովորություն
Թեյ խմելուց հետո գավաթը դեռ մեկ շաբաթ էլ կարող է մնալ առանց լվանալու, մինչեւ թուրմը բորբոսով պատվի: Խոհանոցի մաքրությունը նույնպես տղամարդկանց ուժեղ կողմը չէ: Եթե ատամները կրճտացնելով տղամարդը դեռ կարող է իր հետեւից լվանալ ափսեն, սակայն բաժակների հարցում խնդիրն այլ է: Տղամարդիկ չեն ցանկանում լվանալ դրանք:

Զուգընկերուհու սրբիչը վերցնելու սովորություն
Իսկ հետո սրբվում են դրանով, դեմքից մինչեւ մարմնի ինտիմ մասերը: Որոշ կանանց համար սա բացարձակ անընդունելի է: Դուք համբուրում եք միմյանց, շնչում սիրելիի մարմնի հոտը, բայց կենցաղում որոշակի շրջանակներ պետք է լինեն:

Քիթը փորփրելու, իսկ արդյունքը կահույքին թողնելու սովորություն
Նույնիսկ պատկերացնելն է տհաճ: Բայց այս սովորությունն ամենեւին էլ հազվադեպ չէ ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ: Նման սովորությունից տղամարդկանց ազատել կարելի է նուրբ ակնարկների օգնությամբ: Կամ էլ ձեր սիրելիին գեղեցիկ թաշկինակ նվիրեք:

Օճառի վրա մազերը թողնելու սովորություն
Մենք կատարյալ չենք, մեր մազերը նույնպես թափվում են, իսկ հետո մնում օճառի վրա: Բայց դա տղամարդկանց չի ազատում պատասխանատվությունից: Եթե ձեր օճառն ընդհանուր է, ապա ձեր տղամարդուն սովորեցրեք ցնցուղ ընդունելուց հետո մաքրել օճառը, որպեսզի դրա վրա մազեր չմնան: Կամ հատուկ հեղուկ օճառ գնեք, եւ կազատվեք այդ խնդրից:



















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է