Մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի մտքերը Պուտինի ու Դերիպասկայի մասին
Օլիգարխ Օլեգ Դերիպասկային ու նրա հետ միասին ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյին խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիի արկածները Թաիլանդում շարունակվում են։ Զույգին ութ այլ ռուսաստանցիների հետ կալանավորել են Թաիլանդում այն պահին, երբ նրանք սեքս մարզումներ էին իրականացնում։ Ոստիկանությունը կալանավորել է այդ սեքս մարզումների բոլոր մասնակիցներին։
Նաստյային և Ալեքսին արդեն երրորդ բանտն են տեղափոխել Թաիլանդում։ Ալեքս Լեսլին ու Նաստյա Ռիբկան կարող են Թաիլանդում կալանքի տակ մնալ մի քանի ամիս՝ ընդհուպ մինչև դատավարություն ու հետագա արտահանձնում։ Նաստյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ահա այսպիսի ուղերձ է տեսագրել։
Իսկ հետո Նաստյան հավելել է հետևյալ կոչը․
«Մի քիչ պոզիտիվ․ ասք այն մասին, թե ինչպես են Օլեժկան ու Պապան՝ Վոլոդյայի հետ միասին, Թաիլանդում վանդակի մեջ գցել Ոսկե Ձկնիկին ու փորձում են նրան Ռուսաստան բերել․․․ ի՞նչ եք կարծում, Ոսկե Ձկնիկը նրանց ցանկությունը կկատարի, թե ոչ»,- հարցնում է աղջիկը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...