Նաստյա Ռիբկան թաիլանդական բանտից դիմել է Պուտինին
Օլիգարխ Օլեգ Դերիպասկային ու նրա հետ միասին ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյին խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիի արկածները Թաիլանդում շարունակվում են։ Զույգին ութ այլ ռուսաստանցիների հետ միասին կալանավորել են Թաիլանդում այն պահին երբ աղջիկն Ալեքսի հետ սեքս մարզումների էր մասնակցում։ Ոստիկանությունը կալանավորել է այդ սեքս մարզումների բոլոր մասնակիցներին։
Նաստյային և Ալեքսին արդեն երրորդ բանտն են տեղափոխել Թաիլանդում։ Ալեքս Լեսլին ու Նաստյա Ռիբկան կարող են Թաիլանդում կալանքի տակ մնալ մի քանի ամիս ՝ ընդհուպ մինչև դատավարություն ու հետագա արտահանձնում։ Նաստյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ահա այսպիսի ուղերձ է տեսագրել։ Սեղմում ենք պատկերի վրա ու տեսանյութը բացվում է․
«Մեզ նորից տեղափոխում են մեկ այլ բանտ։ Բանգկոկ։ Թե ինչու՝ չեն բացատրում։ Սա արդեն երրորդ բանտն է գրավով «դուրս գալուց» հետո։ Շնորհակալություն լրագրողներին օգնության ու հեռախոսի համար, որով կարողացանք տեսագրել այս ուղերձը։ Մեր պետության առաջին դեմքերը այդպես էլ չսովորեցին ժամադրություն նշանակել»,- հայտնել է Նաստյա Ռիբկան իր տեսաուղերձում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...