Նաստյա Ռիբկան քաղաքական ապաստան է պահանջում ԱՄՆ-ում եւ սպառնում հրապարակել Թրամփի հետ ռուսական կապերը
Օրերս հայտնել էինք, որ Նաստյա Ռիբկան ու սեքս մարզիչ Ալեքս Լեսլին Թաիլանդում բանտում են հայտնվել։

Նաստյան ու Ալեքսն այն տասը ռուսաստանցիներից են, որոնք ձերբակալվել են Թաիլանդում ապօրինի սեքս մարզումներ իրականացնելու համար։ Տեղի օրենսդրությունը նախատեսում է պատիժ այդ արարքի համար՝ մինչև երկու տարի ազատազրկման և/ կամ մինչև 100 հազար բատ (ավելի քան 3 հազար դոլար) տուգանքի ձևով։ Որպես կանոն, տեղի իշխանությունները սահմանափակվում են տուգանքով ու արտաքսումով, որը ենթադրում է Թաիլանդ մուտք գործելու ժամանակավոր արգելք։

Հետո թաիլանդական Պատայի քաղաքի ոստիկանությունը հրաժարվել է Նաստյա Ռիբկային ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիին ազատ արձակել գրավի դիմաց, իսկ աղջկա Instagram-ում հայտնվել են Նաստյայի ու նրա ընկերների հաղորդագրությունները, որտեղ Նաստյան պատմում է բանտի պայմանների մասին, քաղաքական ապաստան է պահանջում ԱՄՆ-ում, մեղադրում ԱԴԾ-ին ու սպառնում հրապարակել Թրամփի հետ ռուսական կապերը։




«Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, որոնք օգտագործում են իմ նյութերը, որոնք ոչ իմ կամքով լույս են սփռել ու հանգեցրել քաղաքական սկանդալի, տարածել ամբողջ տեղեկություններն ու հետաքննել այդ տարօրինակ գործը։ Ռուսաստանը արդեն ներխուժել է Թաիլանդի թագավորություն, որտեղ ոստիկանության կամավորները վախենում են այդ գործից ու դրա հետ առնչություն ունենալուց։

Ու թաիլանդական իմիգրացիան կատարում է Ռուսաստանի կամքն ու, ըստ էության, պարզապես կսպանի մեզ կամ կարտահանձնի Ռուսաստանին։ Մենք այլևս փող չունենք՝ մենք ամեն ինչ ծախսել ենք գրավի համար»,- ասվում է աղջկա վերջին գրառումներից մեկում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...