«Նրանք ավելի շատ հայ դուրս եկան». թուրքական մամուլը՝ Նիդեռլանդներում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերին կողմ քվեարկած պատգամավորների մասին
Թուրքական մամուլն ազգայնական արշավ է սկսել Նիդեռլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունմանը կողմ քվեարկած 5 պատգամավորի դեմ, որոնք ծնունդով Թուրքիայից են:
Թուրքական «Յենի Աքըտ» պարբերականը նախ ռասիստ է անվանել Նիդեռլանդների վարչապետին, այնուհետև «անցեղ» կոչել ծնունդով Թուրքիայից 5 պատգամավորի, որոնք աջակցել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին նոր բանաձևերին՝ կողմ քվեարկելով դրանց:
Հայտնի է, որ Նիդեռլանդների խորհրդարանում կա ծնունդով Թուրքիայից 7 պատգամավոր, նրանցից երկուսը դեմ են քվեարկել բանաձևերին:
«Դիլան Յեշիլգյոզը, Նևին Օզյութոքը, Զիհնի Օզդիլը, Սաադեթ Քարաբուլութն ու Ջեմ Լաչինը Հայոց ցեղասպանության մասին անհիմն պնդումները պաշտպանող բանաձևին «կողմ» են քվեարկել: Այդ բանաձևի համար ձեռք բարձրացնելով՝ նրանք ապացուցեցին, թե որքան «անցեղ» են:
Նրանք ավելի շատ հայ դուրս եկան», - գրել է իշխանամետ թուրքական պարբերականը:
Նշենք, որ տվյալ պատգամավորների թվում կան նաև քուրդ գործիչներ:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդը խորհրդարան էր ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նոր նախագիծ: Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդեռլանդների՝ դեռևս 2004 թվականին ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դեպքում նախատեսվում է Նիդեռլանդներից կառավարության ներկայացուցչի մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է