Բրիտանացի ամուսինների համատեղ դիետան ավարտվել է ամուսնալուծությամբ
Մեծ Բրիտանիայում ամուսնական զույգը բաժանվել է համատեղ դիետայից հետո, երբ ամուսնուն հաջողվել է քաշ կորցնել, իսկ կնոջը՝ ոչ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Նշվում է, որ Reddit կայքի jimboyt65 ծածկանունով օգտատերը խոստովանել է, որ ինքն ու իր կինը որոշել են փոխել իրենց կյանքը, երբ գիտակցել են, որ իրենցից յուրաքանչյուրի քաշը մոտ 136 կգ է և որ իրենք միասին ոչ մի տեղ չեն գնում:
«Մենք չէինք զբոսնում, ոչ մի բան չէինք անում, միայն նայում էինք հեռախոսներին, երբ գնում էինք որևէ տեղ սնվելու: Մենք կերակուր չէինք պատրաստում և օրը երեք անգամ սնունդ էինք պատվիրում, իսկ մեր սեռական կյանքը սկզբում մի բան չէր, այնուհետև ընդհանրապես վերացավ», - պատմել է տղամարդը:
Նա պատմել է, որ որոշել է փոխել իր կյանքը. նա սկսել է ավելի շատ քայլել, օգտվել կալորիաներ հաշվող հավելվածից և հետևել, որպեսզի կալորիաների օրական գործածությունը չանցնի թույլատրելի սահմանը:
«Այսպես սկսեցի քաշ կորցնել, սակայն մարզանքների առաջին շաբաթից հետո կինս դադարեց մարզասրահ այցելել: Մի ամսում 4.5 կգ կորցրի, իսկ 4 ամիս անց արդյունքներն ակնհայտ դարձան: Հենց այդ պահից էլ կինս սկսեց թշնամաբար վերաբերվել ինձ»,- խոստովանել է նա:
Կինը հրաժարվել է քնել ամուսնու հետ նույն անկողնում՝ պատճառաբանելով, որ նա խռմփացնում է, և սկսել է շփվել նրա հետ միայն հաղորդագրությունների և էլեկտրոնային նամակների միջոցով: Դրանից բացի, նա սկսել է գրառումներ անել Facebook-ում՝ արտահայտելով իր սերն իր մարմնի նկատմամբ ու կոչ անելով «փոխել աշխարհը, այլ ոչ թե սեփական մարմինը»:
Արդյունքում կինը հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն՝ ասելով, որ նա արդեն դուր չի գալիս իրեն և սկսում է հիշեցնել այն մարդկանց, որոնք ծաղրել են իրեն ավելորդ քաշի պատճառով: Այնուհետև կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել 12 տարի տևած ամուսնությունից հետո:
Տղամարդը դիմել է համացանցի օգտատերերին՝ հարցնելով, թե ինչպես ինքը կարող է վերադարձնել կնոջը, սակայն նրանք նշել են, որ չարժե անել դա, քանի որ կինն «անբարեխիղճ և անհարգալից վերաբերմունք է դրսևորել նրա հանդեպ»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան