Բիլ Քլինթոնի հետ սեքսը «իշխանության կոպիտ չարաշահում էր». Մոնիկա Լեւինսկի
Տխրահռչակ Մոնիկա Լեւինսկին որոշել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սեքսին #MeToo շարժման «նոր օբյեկտիվից» նայել: 44 տարեկանում նա որոշել է, որ դա «իշխանության կոպիտ չարաշահում էր», հաղորդում է AFP-ն:
«Որոշ մարդիկ կարծում են, որ Սպիտակ տանն իմ փորձը կապ չունի #MeToo շարժման հետ, քանի որ այն ինչ տեղի է ունեցել իմ եւ Բիլ Քլինթոնի միջեւ, սեքսուալ բռնություն չէ: Բայց պետք է խոստովանել, որ այն կոպիտ չարաշահում էր», -ասել է նա: Մոնիկան խոստովանել է, որ միայն հիմա է հասկացել նախագահի եւ «ստաժորի հարաբերություններում իշխանության ազդեցության» հետեւանքները: Նա նշել է, որ հաշվի առնելով այդ՝ «համաձայնության» հարցը (սեքսի) կարող է շատ վիճելի լինել:
«Նա իմ ղեկավարն էր, նա մոլորակի ամենահզոր մարդն էր: Նա 27 տարով մեծ էր եւ կյանքի մեծ փորձ ուներ», -ասել է Լեւինսկին՝ հավելելով, որ «համաձայնության տանող ճանապարհը ծածկված էր իշխանության անպատշաճ չարաշահմամբ»:
«Բայց դա դժվար է: Շատ, շատ դժվար է»,- ասել է նա, խոստովանելով, որ ինքն է «մերձեցում» փնտրել եւ այն ամենի համար ինչ տեղի է ունեցել «պատասխանատվության իր մասի» համար արդարացում չի փնտրում:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան