XXL գեղեցկություն. Թայլանդում 100-ից ավելի գեր կին մասնակցել է գեղեցկության ինքնատիպ մրցույթի (լուսանկարներ)
Թայլանդում անցկացվել է գեղեցկության ամենաինքնատիպ մրցույթներից մեկը, որտեղ 90-60-90 մոդելային չափերով կանայք տեղ չունեն, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մրցույթը նախատեսված է իգական սեռի բացառապես գեր ներկայացուցիչների համար:
Այս տարի Jumbo Queen մրցույթի հաղթող է ճանաչվել Կվաբրապի Բունչայսուկը, որը կշռում է 105 կգ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է ավելի քան 100 կին:
Հայտնի է, որ Jumbo Queen-ին մասնակցելու համար կանայք պետք է առնվազն 80 կգ կշռեն:
Հետաքրքրական է, որ տարբեր անվանակարգերում հաղթողներին շնորհվում է «Թայ Դա Չանգ» տիտղոսը, ինչը թարգմանաբար նշանակում է «Փղի դուստր»:
Մրցույթի ավարտից հետո հաղթողները պարտավոր են մեկ տարի շրջել Թայլանդում ու բարձրաձայնել բնապահպանական, մասնավորապես՝ փղերի խնդիրների մասին:
Աղբյուրը հավելում է, որ մրցույթում երբևէ հաղթած ամենագեր մասնակիցը կշռել է մոտ 190 կգ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան