Հրապարակվել են Արգենտինայից Ռուսաստան կոկաինի մատակարարման գործում ներգրավված անձանց խոսակցությունները
Արգենտինակական Clarin պարբերականը հրապարակել է Արգենտինայից Ռուսաստան կոկաինի մատակարարման գործում ներգրավված անձանց զրույցի սղագրությունը, հաղորդում է «Լենտա»-ն: Գաղտնալսման ձայնագրություններում Ալեքսանդր Չիկալոնի եւ Իվան Բլիզնյուկը քննարկում են նախորդ խմբաքանակները: Նրանց զրույցներում հիշատակվում է նաեւ Արգենտինայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելլին եւ «պարոն Կ.-ն»: Clarin-ի տվյալներով՝ դա 50-ամյա Անդրեյ Կովալչուկն է, ով դիվանագետի հետ կոնֆլիկտ ուներ:
«Նա (պարոն Կ.-ն) միշտ ինչ-որ բան էր տեղափոխում այդ ճամպրուկներում: Այժմ նա վիճաբանել էր դեսպանի հետ, մինչ այդ նրան մեքենա եւ դիվանագիտական փոստի փաստաթղթեր էին տրամադրում, այժմ նա չգիտի՝ ինչ անել»,- մեջբերում է պարբերականը հավանաբար Չիկալոյի խոսքերը: Նա նաեւ հարցնում է զրուցակցին. «Պատկերացնու՞մ եք, թե թմրանյութերի շրջանառության ինչպիսի է ծավալներ են եղել այստեղ նախկինում»: Բլիզնյուկը, ով աշխատում էր Արգենտինայի ոստիկանությունում, ձերբակալվել էր փետրվարի 21-ին: Նա կասկածվում է Ռուսաստանին կոկաինի մատակարարման մեջ ներգրավված լինելու համար: «Մեդիազոնա»-ն գրում է, որ Բլիզնյուկն ու Չիկալոն ղեկավարում էին MORAL-ը (Mecenas Ortodoxos Rusos En America Latin):
Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 2016 թվականի դեկտեմբերին Կորոնելին հայտնել էր անվտանգության նախարարությանն այն մասին, որ դեսպանատանը կից դպրոցում որպես դիվանագիտական բեռ ձեւակերպված 12 կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել: Ուժայիններն առգրավել էինճամպրուկները եւ գրեթե 400 կիլոգրամ կոկաին հայտնաբերել: Clarin-ի տվյալներով՝ գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատան նախկին աշխատակից Ալի Աբյանովը եւ երկու այլ անձիք:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան