Չորս մարդ է զոհվել միլիոնատիրոջ թաքցրած գանձերը գտնել փորձելիս
Ամերիկացի հավաքորդ 87-ամյա Ֆորեսթ Ֆենը իր՝ «հետապնդման կիրքը» հուշագրության մեջ պատմում է, որ Սանտա ֆե քաղաքից ոչ հեռու _ապառաժոտ լեռներում թաքցրել է 2 մլն դոլար արժողությամբ գանձերով սնդուկ: Նրա խոսքով՝ արդեն 65 հազար մարդ փորձել է գանձը գտնել, իսկ չորսը նույնիսկ զոհվել է, հայտնում է The Washington Post-ը:
Ֆենի խոսքով՝ սնդուկի գանձերի թվում են՝ հնագույն մետաղադրամներ, ոսկու բնակտորներ, XVII դարի մատանի, ադամանդներ, շափյուղաներ, ռուբիններ, զմրուխտներ, չինական նեֆրիտե արձանիկներ, Կոլումբոսի ժամանակների հնդկացիական ապարանջաններ: Վիետնամում պատերազմի ժամանակ Ֆենը հափշտակվել է հնագիտությամբ եւ Սանտա Ֆեում պատկերասրահ է բացել: Իր «Հետապնդման կիրքը» գրքում միլիոնատերը բանաստեղծություններում 9 հուշում է ծածկագրել՝ որոնք բացահայտելով կարելի է իմանալ, թե գանձը որտեղ է գտնվում: Գանձը որոնողները կարծում են , որ այն թաքցված է ինչ-որ տեղ Մոնտանայում, Վայոմինգում, Կոլորադոյում կամ Նյու Մեքսիկոյում:
Փետրվարի 20-ին Kurl8 ալիքը հայտնել էր գանձը որոնողներից մեկի զոհվելու մասին: Իլինոյսի 53-ամյա բնակիչ Ջեֆ Մերֆին ընկել էր 152-մետրանոց ժայռից եւ մահացել: Ոստիկանության տեղեկություններով՝ սա գանձը որոնելու հետեւանքով մահվան չորրորդ դեպքն է: Ֆենի խոսքով՝ գանձն անվտանգ վայրում է, որին կարող է հասնել նունիսկ 80-ամյա ծերունին:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան