Սալոնիկի տակ հնագույն քաղաք են գտել (Լուսանկարներ)
Սալոնիկում մետրոյի շինարարության ժամանակ հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են գտնվել եւ հայտնաբերվել է հնագույն մի ամբողջ քաղաք, հայտնել են Սալոնիկի Հնությունների վարչության եւ Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքի շինարարական ընկերության հնագետները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սալոնիկում մետրոյի կառուցումը սկսվել է 2006 թվականին, սակայն ձգձգվել է վիթխարածավալ հնագիտական աշխատանքների եւ գտածոների պատճառով: Մոտ 300 գտածո է հայտնաբերվել, իսկ վերջինը Աֆրոդիտեի արձանն էր:
Հնագետները Հին Ագորայի ծայրամասում հայտնաբերել են մինչեւ մ.թ.ա. 316 թվականին մակեդոնացի Կասանդրա թագավորի իշխանության գալու դարաշրջանին պատկանող քաղաք, հռոմեական ժամանակների գերզմանատեղի, արեւելյան գերեզմանատուն, քաղաքային բաց տարածք, որտեղ երեւում է քաղաքի կազմակերպումը Սալոնիկի հիմնադրումից մինչեւ ուշ անտիկ դարաշրջանի ավարտ:
2012 թվականին մետրոյի գլխավոր գծերից մեկի աշխատանքների ժամանակ հայնաբերվել է մ.թ.ա. 5-4-րդ դարերի քաղաքի հատված: Հետազոտվել է 3,1 հա մակերեսով տարածք: Հնագետների կարծիքով՝ քաղաքն ունեցել է ուժեղ տնտեսություն, զարգացած սոցիալ-քաղաքական կառույցներ, այն լքվել է մ.թ.ա. 315 թվականին:
Մյուս հետաքրքիր գտածոն հռոմեական ժամանակների գերեզմանատեղին է (մ.թ. 2-4-րդ դարեր), որը դասվել էր նախկինում անհայտ բնակավայրի:
Գտածոներից շատերը պատկանում են Բյուզանդական կայսրության ժամանակներից մինչեւ 1917 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհը, որի ժամանակ «հին քաղաքի» մեծ մասն այրվել էր:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է