Եգիպտոսում 2,5 հազար տարեկան քրմական մեծ գերեզմանոց են գտել
Կահիրեից 300 կմ հարավ՝ Վերին Եգիպտոսում գտնվող Էլ Մինյա նահանգում, հայտնաբերվել է 2,5 հազար տարեկան քրմական մեծ գերեզմանոց: Հնագիտական հայտնագործության մասին լրագրողներին հաղորդել է երկրի հնությունների հարցերով նախարար Խալեդ Ահմեդ ալ Անանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ պեղումների ընթացքում, որոնք սկսվել են 2017-ի նոյեմբերից, հնագետները հայտնաբերել են մի քանի գերեզմաններ, որտեղ 6-8 մետր խորության վրա գտել են տարբեր չափերի եւ ձեւերի 40 քարե եւ փայտե սարկոֆագներ, իդեալական պահպանված 17 մումիա եւ լցված կանոպներ:
Հայտնաբերվել են նաեւ բրոնզե, ոսկեզօծ եւ ոսկրե զարդեր, հուռութքներ, դիմակներ, կավե ամաններ, ինչպես նաեւ հազարից ավել հուղարկավորման ուշեբտի արձանիկներ, որոնք հնում դնում էին գերեզմանների մեջ:
«Սրանք փարավոնների ուշ շրջանի՝ մոտավորապես XXVI-XXVIII դինաստիաներից (մ.թ.ա. VII - V դարերի), հավանաբար Պտղոմեոսների դարաշրջանի սկզբի քրմերի ընտանեկան գերեզմանն է: Առաջիկա 5 տարում մենք կշարունակենք պեղումներն այդ շրջանում»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան